ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 հունվարի 2022 թվականի N 6-Ա
 
ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի հունվարի 25-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ԱՊՀ անդամ երկրների հանձնաժողովի 22-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 
Հայաստանի Հանրապետության
     վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2022 թ. հունվարի 3
Երևան