041.0709.201000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 2000 թվականի N 709
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով 2000 թվականի հոկտեմբերի 23-25-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղել հանձնաժողովի հայկական մասի պատվիրակություն հետևյալ կազմով`
Ա. Թումանյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի
հայկական մասի նախագահ (պատվիրակության ղեկավար)
Ա. Սուքիասյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
քիմիական արդյունաբերության վարչության պետ
Հ. Խաչատրյան - ՀՀ էներգետիկայի նախարարության զարգացման վարչության
պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Բրուտյան - «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
2. Ա. Թումանյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղման համար նախատեսված միջոցների, Ա. Սուքիասյանինը, Հ. Խաչատրյանինը և Ա. Պետրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Բրուտյանինը` «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: