ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ             ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
 
    28 սեպտեմբերի 2021 թ. N 73-Ն        11 հոկտեմբերի 2021 թ. N 1125-Ն
 
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
 
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
   i 
Հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը`
 
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ
 
1. Հաստատել անասնաբուժության մեջ, ինչպես նաև կենդանիների որսի համար օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
    Հայաստանի Հանրապետության            Հայաստանի Հանրապետության
    առողջապահության նախարար             էկոնոմիկայի նախարար
 
Հավելված
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարար
2021 թվականի սեպտեմբերի 28-ի
N 73-Ն
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար
2021 թվականի հոկտեմբերի 11-ի
N 1125-Ն համատեղ հրամանի
 
ՑԱՆԿ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ
 
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի)» 2, 3 և 4 ցուցակներում և դրանք պարունակող դեղեր:
2. Խիստ ներգործող և թունավոր նյութեր, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման N 4 և N 5 հավելվածներում:
 
Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2021 թվական: