112.0382.241000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
27 սեպտեմբերի 2000 թվականի թիվ 382
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը ՀՀ Նախագահին ներկայացնելու կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» ՀՀ նախագահի 12.07.2000թ. թիվ ՆՀ-630 հրամանագրով հաստատված կարգի 5-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ անձնագրերի հաշվառման կարգը (կցվում է):
2. Սույն հրամանով հաստատված կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարումը հանձնարարել ՀՀ ՆԳն անձնագրային և վիզաների վարչությանը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
ՆԳ նախարարի 2000 թվականի
«27» 09 թիվ 382 հրամանով
ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետությունում կացության
հատուկ անձնագրերի հաշվառման
1. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած անձանց փաստաթղթավորելու նպատակով հաշվարկել ընթացիկ տարվա ծախսվելիք հատուկ անձնագրի բլանկների քանակը և յուրաքանչյուր տարվա հունվարի 5-ի դրությամբ ներկայացնել ՀՀ ՆԳ նախարարի հաստատմանը (նշելով բլանկների քանակը, համարը և սերիան):
2. Կացության հատուկ կարգավիճակի անձնագրերի համար հատկացվելիք բլանկների ողջ խմբաքանակը մուտքագրել անձնագրային բլանկների ծախսի ձև 2 մատյան (հավելված թիվ 1):
3. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող անձանց ձևակերպված հատուկ անձնագրերի հանձնումը կատարել ՀՀ ՆԳՆ անձնագրային և վիզաների վարչությունում` անձնագրի տիրոջ ներկայությամբ:
4. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած և օտարերկրյա պետություններում գտնվող անձանց ձևակերպված հատուկ անձնագրերի հանձնումը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ապահովելու համար, անձնագրերի առաքումը կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով, հատուկ փոստով:
Հավելված թիվ 1
ՄԱՏՅԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԸ
._____________________________________________________.
| Մատյան ձև 2 |
| |
| |
| ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԻ |
| ՄՈՒՏՔԻ ԵՎ ԾԱԽՍԻ |
| ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ |
| |
| ________________________________________ |
| (ՆԳ մարմնի անվանումը) |
| |
| |
| Սկսված է _________________ |
| Ավարտված է _________________ |
| Էջերի քանակը _________________ |
| Պահպանման ժամկետը _____________ |
| Հիմք: Հրաման ______ հոդված _______ |
| |
._____________________________________________________.
.______________________________________________________________.
| ՄԱՏՅԱՆԻ ԷՋԻ ՏԵՍՔԸ |
| |
|______________________________________________________________|
| Անձնագրի Տրման Ազգանուն, անուն, Նշումներ | |
| սերիան և ամսաթիվը հայրանուն, ում են | |
| համարը տրվել անձնագրերը | |
|____________________________________________________________| |
| ՄՈՒՏՔ ԾԱԽՍ | |
|____________________________________________________________| |
| 1 2 3 4 | |
|____________________________________________________________| |
|____________________________________________________________| |
|____________________________________________________________| |
|____________________________________________________________| |
|____________________________________________________________. |
.______________________________________________________________.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «24» 10 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11200121