Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0656.231000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2000 թվականի N 656

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը (կցվում է):

i

2. Սահմանել, որ հողերի պետական հաշվառման, Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու, ինչպես նաև համայնքների ու մարզերի վարչական տարածքներում գտնվող հողերի հաշվառման մատյանների ձևերի և լրացման կարգի վերաբերյալ նորմատիվ գերատեսչական ակտերն ընդունում է Կադաստրի կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ու Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հետ:

(2-րդ կետը փոփ. 11.03.10 թիվ 240-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն, 16.04.2020 թիվ 572-Ն որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

i

(3-րդ կետը փոփ. 16.08.01 թիվ 761 որոշում)

i

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու մասին» N 6 որոշումը:

 

Հաստատված է

i

ՀՀ կառավարության 2000 թ.

հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (այսուհետև` հողային հաշվեկշիռ) կազմելու կարգը:

2. Հողային հաշվեկշիռը հողերի ընթացիկ հաշվառման հիման վրա կազմվող յուրաքանչյուր տարվա հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունն է:

3. Հողային հաշվեկշիռը բաղկացած է տեքստից և աղյուսակներից: Հողային հաշվեկշռում արտացոլվում է հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի ու գործառնական նշանակության, սեփականության սուբյեկտների, սեփականության և օգտագործման ձևերի` արտահայտված հողամասի մակերեսի ճշտությամբ:

i

4. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում արտացոլվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված հետևյալ փոփոխությունները`

ա) հողի սեփականության ձևի,

բ) հողի օգտագործման ձևի,

գ) հողի նպատակային նշանակության,

դ) հողատեսքերի և գործառնական նշանակության,

ե) հողերի իրացման, բարելավման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման և քանդման,

զ) ոռոգելի, անջրդի, անօգտագործելի և չորացված հողերի վիճակի, հողերի շարժի և փոխակերպման (տրանսֆորմացիա),

է) նոր անտառատնկումների և անտառահատումների,

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, օգտագործման և վարձակալության իրավունքով տրամադրման տվյալների:

(4-րդ կետը փոփ. 16.04.2020 թիվ 572-Ն որոշում)

i

5. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված հողերի գույքագրման տվյալները, ինչպես նաև առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում և ենթատարածքներում իրականացված կադաստրային քարտեզագրման տվյալները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են համայնքներին ու մարզպետներին ընթացիկ հաշվառում իրականացնելու համար: Հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված բնակավայրերի գլխավոր հատակագծերի և համայնքների հողերի օգտագործման սխեմաներով նախատեսված հողահատկացումները: Հողերի ընթացիկ հաշվառման արդյունավետությունը բարձրացնելու, տվյալների արժանահավատությունն ապահովելու, հողային ֆոնդի հաշվառման տվյալները լիարժեք դարձնելու նպատակով հողի նպատակային, գործառնական նշանակությունը փոխելու, հողատեսքերի փոփոխության և սույն կարգի 4-րդ կետում նշված աշխատանքների կատարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բազմաբնույթ կադաստր վարող մարմինները 30-օրյա ժամկետում տեղեկատվություն են ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին և Կադաստրի կոմիտե:

(5-րդ կետը փոփ. 11.03.10 թիվ 240-Ն որոշում)

i

6. Հողային հաշվեկշիռը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն:

(6-րդ կետը փոփ. 16.04.2020 թիվ 572-Ն որոշում)

7. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը կազմում է հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա` հուլիսի 1-ի դրությամբ:

i

8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` բնապահպանական և անտառային հողերի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` սույն կարգի 4-րդ կետում նշված փոփոխությունների դեպքում հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարվա մինչև հունիսի 1-ը, ըստ հողերի գտնվելու վայրի, ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին:

(8-րդ կետը փոփ. 11.03.10 թիվ 240-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն, 16.04.2020 թիվ 572-Ն որոշումներ)

i

9. Համայնքի ղեկավարը կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում է համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևանի քաղաքապետի):

(9-րդ կետը փոփ. 11.03.10 թիվ 240-Ն, 16.04.2020 թիվ 572-Ն որոշումներ)

i

10. Մարզպետը Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հողային հաշվեկշիռների կազմման համակարգչային ծրագրի և հողային ֆոնդի փոփոխությունների տվյալների միջոցով ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում մարզի հողային հաշվեկշիռը, իսկ Երևանի քաղաքապետը` Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը, համաձայնեցնելով գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի հետ, և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնում է Կադաստրի կոմիտե:

(10-րդ կետը փոփ. 10.01.08 թիվ 8-Ն, 11.03.10 թիվ 240-Ն, 07.04.11 թիվ 358-Ն, 16.04.2020 թիվ 572-Ն որոշումներ)

i

11. Կադաստրի կոմիտեն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը և այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(11-րդ կետը փոփ. 11.03.10 թիվ 240-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն, 16.04.2020 թիվ 572-Ն որոշումներ)

i

12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը հաստատվելուց հետո համայնքների ղեկավարները և մարզպետները) Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հողերի հաշվառման համապատասխան գրքերում լրացնում են հաստատված տվյալները:

(12-րդ կետը փոփ. 11.03.10 թիվ 240-Ն, 16.04.2020 թիվ 572-Ն որոշումներ)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 16.04.2020 թիվ 572-Ն որոշում)

 

i

(հավելվածը փոփ. 16.04.2020 թիվ 572-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2000
N 656
Որոշում