ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2022 թվականի N 34-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2021 թվականի պետական բյուջեի միջոցներով իրականացված Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ150+700 - կմ167+600 և Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ108+400 - կմ126+100 հատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ապամոնտաժված` սույն որոշման հավելվածում ընդգրկված ճանապարհային տարրերը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման և հաշվապահական հաշվառման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հունվարի 13-ի
N 34-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Չափի |Քանակը |Հաշվեկշռային |
|ը/կ| |միավորը |(հատ) |արժեքը |
| | |(մետր) | | |
|_________________________________________________________________________|
|Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության |
|ընդհանուր օգտագործման ավտոճանապարհի կմ150+700 - կմ167+600 հատված |
|_________________________________________________________________________|
|1. |Մետաղական արգելափակոց |400 |- |0 |
|_________________________________________________________________________|
|Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության |
|ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի կմ108+400-կմ126+100 հատված |
|_________________________________________________________________________|
|1. |Մետաղական արգելափակոց |300 |- |0 |
|___|___________________________________|_________|________|______________|
|2. |Մետաղական արգելափակոցի երկաթբետոնե |- |400 |0 |
| |սյուն | | | |
._________________________________________________________________________.