ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2022 թվականի N 35-Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:
2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը` ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:
3. Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց` համաձայն հավելվածի:
4. Սահմանել, որ վարժական հավաքների անցկացման ժամանակահատվածում ներգրավված համապատասխան տրանսպորտային միջոցը ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի կողմից կարող է փոխարինվել նույն տեսակի այլ տրանսպորտային միջոցով` համաձայնեցնելով տրանսպորտային միջոցը ներգրաված մարմնի հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հունվարի 13-ի
N 35-Ն որոշման
ՑԱՆԿ
ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Տրանսպորտային միջոցի տեսակը |Քանակը |Ծանոթագրություն |
|ը/կ| |(միավոր) | |
|___|___________________________________|__________|__________________|
|1. |Ցածր արտադրողականության բուլդոզեր | 19 | |
|___|___________________________________|__________|__________________|
|2. |Միջին արտադրողականության բուլդոզեր | 15 | |
|___|___________________________________|__________|__________________|
|3. |Բարձր արտադրողականության բուլդոզեր | 5 | |
|___|___________________________________|__________|__________________|
|4. |Էքսկավատոր | 6 | |
|___|___________________________________|__________|__________________|
| |Ընդամենը | 45 | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունվարի 2022 թվական: