Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2022 թվականի N 29-Ա

 

ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի օգնական Մանանա Գալստյանին 2022 թվականի հունվարի 19-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Օմսկ)` 2016 թվականին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզի կառավարության միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրից բխող հետագա ռազմավարական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն առնչվող հարցեր քննարկելու, ինչպես նաև տեղի հայ համայնքի հետ հանդիպելու նպատակով:

2. Կարեն Սարգսյանի և Մանանա Գալստյանի` Ռուսաստանի Դաշնություն (Օմսկ) գործուղման օրապահիկի, ճանապարհածախսի և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Սարգսյանի և Մանանա Գալստյանի գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունվարի 14

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.01.2022
N 29-Ա
Որոշում