Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2022 թվականի N 39-Ա

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի`

1. Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունվարի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի հունվարի 14-ի

N 39-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Թումանյան     - ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ա. Հովսեփյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                       նախարարի տեղակալ

 

    Ն. Տերյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Վ. Մկրտչյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                       նախարարի խորհրդական

 

    Վ. Գևորգյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                       նախարարության ջրային կոմիտեի նախագահ

 

    Կ. Դաղբաշյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                       նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Մ. Նալբանդյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                       նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

                       (աշխատանքային խմբի քարտուղար)

 

    Ա. Արամյան       - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային

                       համագործակցության վարչության պետ

 

    Լ. Ազիզյան       - «Հիդրոօդերևութաբանության  և  մոնիթորինգի կենտրոն»

                       ՊԲԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

                       (համաձայնությամբ)

 

    Գ. Ղազարյան      - «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ

                       (համաձայնությամբ)

 

    Հ. Թոքմաջյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                       նախարարության ջրային կոմիտեի ջրային համակարգերի

                       օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի

                       նախագահ

 

    Վ. Սահակյան      - «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի հիդրոտեխնիկական

                       կառուցվածքների բաժնի վարիչ (համաձայնությամբ)

 

    Մ. Տոնոյան       - Տարածքային զարգացման հիմնադրամի վերահսկող ինժեներ

                       (համաձայնությամբ)

 

    Վ. Մկրտչյան      - Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի համակարգող

                       (համաձայնությամբ)

 

    Բ. Զաքարյան      - անկախ փորձագետ, հիդրոլոգ (համաձայնությամբ)

 

    Կ. Ալեյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                       նախարարության ջրային կոմիտեի ոռոգման և

                       կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության

                       խորհրդական

 

    Ա. Սահակյան      - Ճարտարապետության և  շինարարության Հայաստանի ազգային

                       համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան

                       (համաձայնությամբ)

 

Ս. Բաղդասարյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

ավագ մասնագետ

 

(հավելվածը փոփ. 26.01.2022 թիվ 117-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.01.2022
N 39-Ա
Որոշում