040.0660.231000
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2000 թվականի N 660
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական մարմիններն ազատել առաջին ատյանի դատարանի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար բռնագանձելու վերաբերյալ վճիռների ու դատավճիռների, պետական մարմնի ակտն անվավեր ճանաչելու, պետական մարմնի հետ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու կամ փոխելու վերաբերյալ վճիռների դեմ բերվող վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարումից:
2. Սահմանել, որ վերաքննիչ և (կամ) վճռաբեկ բողոք բերող պետական մարմինները բողոքի բերման յուրաքանչյուր դեպքի մասին ծանուցում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը նշելով տվյալ բողոքի համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պետական մարմինների կողմից բերված վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքների մասին ծանուցումն ստանալուց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելուց 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից պետական տուրքի համապատասխան գումարը հաշվեգրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 23-ից: