Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԵՐԱՍԽ-ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԵՐԱՍԽ-ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆ ԵՎ ՄԵՂՐԻԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2022 թվականի N 40-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՈՒՂԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցության տարանցիկ ուղիների կառուցման և վերականգնման ծրագրերի նախապատրաստական աշխատանքների և դրանց իրականացման ընթացքի ուսումնասիրության և առաջարկների մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:

(որոշումը խմբագրվել է 23.03.2022 թիվ 294-Ա որոշում)

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 40-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Թումանյան       - ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար)

 

    Ա. Սիմոնյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Ք. Ղալեչյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Ա. Ավանեսյան       - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Ա. Ասլանյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Հովսեփյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Բ. Բադալյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Ա. Պապյան          - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի

                         քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար

                         (խմբի քարտուղար)

 

    Ե. Վարդանյան       - Ճարտարապետության և  շինարարության Հայաստանի

                         ազգային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

 

    Վ. Ասատրյան        - «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն,

                         Ճարտարապետության և շինարարության Հայաստանի

                         ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի

                         նախագահ (համաձայնությամբ)

 

    Հ. Քոչինյան        - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

                         «Տրանսպորտային միջոցներ» ամբիոնի պրոֆեսոր

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Մելնիկով        - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Է. Մարտիրոսյան     - «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ռ. Յարալյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության ավագ մասնագետ

 

    Ս. Միլեթբաշյան     - Հաղորդակցության ուղիների ինժեներ-շինարար

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Գյուլզադյան     - Ճարտարապետության և  շինարարության Հայաստանի

                         ազգային համալսարանի Ճանապարհների և կամուրջների

                         ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

 

    Հ. Ավագյան         - ճանապարհային ինժեներ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.01.2022
N 40-Ա
Որոշում