ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Սահմանադրության 201-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 10-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի`
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Հովհաննես ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ընտրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆ
2022 թվական, հունվարի 19
Երևան
ԱԺՈ-22-Ա
Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունվարի 2022 թվական: