ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունվարի 2022 թվականի N 56-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը (հաշվառումը)` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հունվարի 20-ի
N 56-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Մակնիշը |Հաշվառ-|Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնական|Հաշվեկշռային|
|ը/կ| |ման |ման | |արժեքը |արժեքը |
| | |համարա-|տարե- | |(դրամ) | |
| | |նիշը |թիվը | | | |
|___|____________|_______|_______|_________________|_________|____________|
|1. |Ֆորդ Էկոլայն|110vv01|1991 թ.|1FDHS34MOMHB28141|5733000 |0 |
|___|____________|_______|_______|_________________|_________|____________|
|2. |Գազ 66 |094vv01|1988 թ.|0543723 |1049485 |0 |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հունվարի 20-ի
N 56-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
._________________________________________________________________________.
|NN |Մակնիշը |Հաշվառ-|Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնական|Հաշվեկշռային|
|ը/կ| |ման |ման | |արժեքը |արժեքը |
| | |համարա-|տարե- | |(դրամ) | |
| | |նիշը |թիվը | | | |
|___|____________|_______|_______|_________________|_________|____________|
|1. |Վազ 2121 |312vv01|2004 թ.|XTA21214081885845|3.275.000|0 |
._________________________________________________________________________.