ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
19 հունվարի 2022 թվականի N 203-Լ
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության սկզբունքները, համակարգումը, մակարդակները և վերահսկողության կարգը սահմանելու մասին» թիվ 1044-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել համընդհանուր լաբորատոր ցանցին լաբորատորիաների անդամակցության համաձայնագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
Առողջապահության նախարարի
2022 թվականի հունվար «19»-ի
թիվ 203-Լ հրամանի
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ
____________________ ____ _____________ 202 __ թ.
(կնքման վայրը)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` Ազգային համակարգող մարմին), որպես Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին, մի կողմից` ի դեմս առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար ___________________, որը գործում է առողջապահության նախարարության կանոնադրության հիման վրա, և _________________ ______________________ (այսուհետ` Լաբորատորիա) մյուս կողմից (միասին հիշատակվելու դեպքում` Կողմեր)` ի դեմս _______________ _______________ _______________-ի, կնքեցին սույն համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր), հետևյալի մասին.
1. Համաձայնագրի առարկան
1.1. Սույն համաձայնագրով կարգավորվում են համընդհանուր լաբորատոր ցանցին Լաբորատորիայի անդամակցության հետ կապված հարաբերությունները:
2. Համաձայնագրի գործողության ժամկետը
2.1. Սույն համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և գործում է մինչև Կողմերից մեկի նախաձեռնությամբ կամ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Համաձայնագրի լուծումը:
3. Կողմերի իրավունքները և պարտականությունները
3.1. Ազգային համակարգող մարմինն իրավունք ունի`
3.1.1 Լաբորատորիայից պահանջել գործառույթներն իրականացնել Համաձայնագրի պայմաններին, ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության սկզբունքները, համակարգումը, մակարդակները և վերահսկողության կարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման (այսուհետ` նաև Կարգ), ոլորտը կարգավորող օրենսդրությանը և դրանց նպատակներին համապատասխան:
3.1.2 Միակողմանի լուծել Համաձայնագիրը` այդ մասին 5 (հինգ) աշխատանքային օր առաջ ծանուցելով Լաբորատորիային, եթե Լաբորատորիան չի իրականացնում կամ թերի է կատարում իր գործառույթները կամ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք խոչընդոտել են համընդհանուր լաբորատորիաների ցանցի գործունեությանը:
3.1.3 Ցանկացած ժամանակ միակողմանի լուծել Համաձայնագիրը` այդ մասին 30 (երեսուն) օր առաջ ծանուցելով Լաբորատորիային:
3.2. Ազգային համակարգող մարմինը պարտավոր է`
3.2.1 Չմիջամտել Լաբորատորիայի գործունեությանը, եթե այդ գործունեությունը չի խոչընդոտում համընդհանուր լաբորատորիաների ցանցի գործունեությանը, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
3.2.2 Ազգային համակարգող մարմինը պարտավորվում է ապահովել Լաբորատորիայի` նաև Կարգով սահմանված գործառույթների բնականոն ընթացքը:
3.3. Լաբորատորիան իրավունք ունի`
3.3.1 Իր գործառույթներն իրականացնել Համաձայնագրի պայմաններին համապատասխան.
3.3.2 Պահանջել Ազգային Համակարգող մարմնից չխոչընդոտել Համաձայնագրով ստանձնած իր գործառույթների իրականացմանը.
3.3.3 Ցանկացած ժամանակ միակողմանի լուծել Համաձայնագիրը` այդ մասին 30 (երեսուն) օր առաջ ծանուցելով Ազգային համակարգող մարմնին:
3.4. Լաբորատորիան պարտավոր է`
3.4.1 Կարգով սահմանված գործառույթներն իրականացնել Համաձայնագրի պայմաններին, Կարգին, ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան.
3.4.2 Իրականացնել Կարգով սահմանված գործառույթները:
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Սույն համաձայնագրով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում պատճառված վնասը փոխհատուցվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
4.2. Համաձայնագիրը միակողմանի լուծելու դեպքում Լաբորատորիան պարտավորվում է հատուցել Ազգային համակարգող մարմնի կատարած ծախսերը:
5. Այլ դրույթներ
5.1. Սույն համաձայնագրով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն համաձայնագիրը կնքելուց հետո:
5.2. Սույն համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:
5.3. Համաձայնագրում փոփոխություններ կարող են իրականացվել փոխադարձ համաձայնությամբ:
5.4. Սույն համաձայնագիրը կնքված է հայերեն լեզվով, ___________ օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
6. Կողմերի հասցեները և ստորագրությունները
Ազգային համակարգող մարմին Լաբորատորիա
_________________________ ________________________
(հասցե) (հասցե)
_________________________ ________________________
(ստորագրություն) (ստորագրություն)