Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-3-Ո-7

2022թ.

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ԲԴԽ-98-Ո-281 որոշման 4-րդ կետով և հիմք ընդունելով անցկացված վիճակահանության արդյունքները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորել գնահատման հանձնաժողով` հետևյալ կազմով.

1) Դատավոր անդամներ`

ա) Անի Աթանեսյան - Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),

բ) Սարգիս Արմենակյան - Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ (համաձայնությամբ),

գ) Երեմ Եսոյան - Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),

դ) Նորա Կարապետյան - Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

ե) Գոռ Հարությունյան - Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ (համաձայնությամբ):

2) Իրավաբան գիտնական անդամներ`

ա) Վահագն Գրիգորյան (համաձայնությամբ),

բ) Տիգրան Մարկոսյան (համաձայնությամբ):

2. Գնահատման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը` Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2022թ. հունվարի 10

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 24 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
10.01.2022
N ԲԴԽ-3-Ո-7
Որոշում