Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-6-Ո-13

2022թ.

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քրեական մասնագիտացման ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների բողոքարկման հանձնաժողով կազմավորելու վերաբերյալ հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 105.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ԲԴԽ-98-Ո-281 որոշման 4-րդ կետով և հիմք ընդունելով անցկացված վիճակահանության արդյունքները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քրեական մասնագիտացման ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների արդյունքների բողոքարկման նպատակով կազմավորել բողոքարկման հանձնաժողով` հետևյալ կազմով.

1) Դատավոր անդամներ`

ա) Լուսինե Աբգարյան - Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

բ) Արշակ Վարդանյան - Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր (համաձայնությամբ):

2) Իրավաբան գիտնական անդամ`

ա) Աննա Մարգարյան (համաձայնությամբ):

2. Բողոքարկման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը` Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2022թ. հունվարի 17

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 24 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
17.01.2022
N ԲԴԽ-6-Ո-13
Որոշում