Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «1992-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «1992-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱԴՐՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

23 հոկտեմբերի 2000 թվականի N 44

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «1992-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարության «1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված առանձին վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունում նշված խնդիրների և եզրահանգումների վերաբերյալ» հաղորդումը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Վրաստանի համապատասխան կառավարման մարմինների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել «Վրաստանի Ռուսթավիի քիմկոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը «Դվին կոնցեռն» պետական փակ բաժնետիրական ընկերության տրամադրած գազի դիմաց 6,2 մլն դոլարի պարտքը վերադարձնելու կամ պետական պարտք ձևակերպելու համար` «Դվին կոնցեռն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը հնարավորություն ընձեռելով կատարելու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ`

ա) բանակցություններ վարել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ` Հրազդանի ՊՇԷԿ-ի չիրագործված ծրագրի հետ կապված վարկի ժամկետները երկարաձգելու և տոկոսադրույքները նվազեցնելու շուրջ.

բ) ապահովել «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկության կանոնադիր կապիտալի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրվող գազի դրամայնացումը և համապատասխան գումարների մուտքագրումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

գ) միջոցներ ձեռնարկել «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական պարտքերի ստացման համար, որը վերջինիս հնարավորություն կընձեռի մարելու ոսկերչական իրերի գծով որպես բյուջետային վարկ ձևակերպված պարտքը:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` շահագրգիռ մարմինների հետ համատեղ`

ա) 6-ամսյա ժամկետում ապահովել վառելիքաէներգետիկ համակարգում համապատասխան նորմաների և նորմատիվների մշակման և ներդրման համար սկսված աշխատանքների շարունակականությունը համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի կատարելագործման միջոցով.

բ) գործնական քայլեր կատարել Հայաստանի Հանրապետություն ներկրվող գազի գծով սակագնային քաղաքականության կատարելագործման ուղղությամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2000
N 44
Արձանագրային որոշում