Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունվարի 2022 թվականի N 103-Ա

 

ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի`

1. Հաստատել Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1863-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունվարի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի հունվարի 24-ի

N 103-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.01.2022
N 103-Ա
Որոշում