Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հուլիսի 1994 թ. թիվ 341

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» թիվ 92 որոշման 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնդրանքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ 18 քույր եկեղեցիների կողմից նվիրատրված սարքավորումների հիման վրա ստեղծված «Վանք» ձեռնարկությանն օժանդակություն ցույց տալու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օտարել նշված ձեռնարկության վարձակալած և պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները:

2. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների ներգրավմամբ, ստեղծել հանձնաժողով և մեկամսյա ժամկետում ավարտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օտարվող պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.07.1994
N 341
Որոշում