ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2022 թվականի N 94-Ա
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԼԵՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Անդրանիկ Համլետի Կարապետյանին (ծնվ.` 1995 թվականի դեկտեմբերի 15-ին, հաշվառման հասցեն` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Հայթաղ, Ա. Առաքելյան փ., տուն 49) 2021 թվականի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր և աշխարհի առաջնության պոկում վարժության 1-ին տեղ):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի
Երևան