ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2022 թվականի N 8-Ա
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի «Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 81-Ա որոշման 3-րդ կետով`
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին նշանակել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քարտուղար:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2022 թ. հունվարի 27
Երևան