ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 հունվարի 2022 թվականի N 131-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Շուշաննա Կոստանյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը փոփ. 01.06.2022 թիվ 594-Ա որոշում)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1855-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի հունվարի 31-ի
N 131-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ)