Սեղմել Esc փակելու համար:
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Վ. ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Վ. ԵՐՄՈՇԻՆԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0719.261000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 2000 թվականի N 719

 

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Վ. ԵՐՄՈՇԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետության վարչապետ Վ. Երմոշինի և նրան ուղեկցող անձանց 2000 թվականի հոկտեմբերի 30-31-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) պաշտոնական պատվիրակության անդամներին (11 մարդ) տեղավորել «Հրազդան-10» ընդունելությունների տանը, իսկ ուղեկցող անձանց (9 մարդ)` «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերության հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.

բ) այցը նախապատրաստող խմբի անդամներին (2000 թվականի հոկտեմբերի 25-30-ը` 3 մարդ) տեղավորել «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերության հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.

գ) տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելոռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման համար տրամադրել «Հրազդան-10» ընդունելությունների տան դահլիճները.

դ) պատվիրակության սպասարկման համար տրամադրել մեկ բեռնատար ավտոմեքենա և 3 միկրոավտոբուս:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելոռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպումն ու անցկացումը:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`

ա) ապահովել պատվիրակության անդամների և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, ինչպես նաև հատուկ ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը.

բ) «Հրազդան-10» ընդունելությունների տանը տեղավորել միջազգային կապի միջոցներ:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ուղեկցության համար հատկացնել մոտոցիկլիստների և էսկորտ ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

6. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հյուրերի դիմավորման, ճանապարհման և Մեծ եղեռնի հուշահամալիրին ծաղկեպսակի զետեղման արարողության ընթացքում ապահովել զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի առկայությունը:

8. Երևանի քաղաքապետին` դրոշազարդել և բարեկարգել քաղաքի համապատասխան հատվածները` այցելության ծրագիրն իրականացնելու համար:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել պատվիրակության անդամների բուժսպասարկումը և հատկացնել շտապ բուժօգնության անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին կատարել`

ա) հյուրերի (23 մարդ) Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական ու աշխատանքային ճաշերի, հուշանվերների, այցը նախապատրաստող խմբի աշխատանքային ճաշի և նրանց սպասարկող փոխադրամիջոցի, ինչպես նաև նիստի անցկացման հետ կապված ծախսերը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած փաստացի կատարված ծախսերը հիմնավորող հաշվետվությունների.

բ) սույն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված ծառայությունների հետ կապված ծախսերը` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների.

գ) սույն որոշման 8-րդ կետով նախատեսված ծառայությունների հետ կապված ծախսերը` համաձայն Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.10.2000
N 719
Որոշում