Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2022 թվականի N 143-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության 2021-2022 թվականների նախագահության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների կյանքի կոչման և Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրով» (ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համակարգմամբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` 2-ամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների և ծրագրով նախատեսված` Հայաստանի Հանրապետության մասով միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

4. Աշխատանքային խմբի անդամներին` ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի փետրվարի 2-ի

N 143-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՊԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Միրզոյան      - ՀՀ արտաքին գործերի նախարար (աշխատանքային խմբի

                       ղեկավար)

 

    Հ. Արշակյան      - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ա. Ղևոնդյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Կ. Բրուտյան      - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

    Դ. Սահակյան      - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

                       տեղակալ

 

    Լ. Մինասյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                       արարողակարգի ծառայության պետ

 

    Ա. Գասպարյան     - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

                       ծառայության տնօրեն

 

Տ. Հարությունյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

 

    Վ. Մովսիսյան     - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

    Հ. Պետրոսյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի

                       գրասենյակի ղեկավար

 

    Դ. Վիրաբյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական

                       տարածաշրջանի վարչության պետ

 

    Կ. Գասպարյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

                       պետի տեղակալ

 

    Ա. Բալդրյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական

                       տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ

                       (աշխատանքային խմբի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.02.2022
N 143-Ա
Որոշում