Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՊՐԱԿՆԵՐԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՊՐԱԿՆԵՐԸ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ ...

 

 

040.0681.251000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2000 թվականի N 681

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՊՐԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջիկության ոլորտի խթանումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը թույլատրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բեռնային համալիրում գտնվող` Հունաստանի Հանրապետության զբոսաշրջիկային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը տեխնիկական օգնության կարգով տրամադրված Հայաստանի Հանրապետության զբոսաշրջիկային գովազդային պրակների երկրորդ խմբաքանակն (22 000 օրինակ) անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը առանց պահպանման ծախսերի վճարման:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` նշված պրակների խմբաքանակից 10 000 օրինակն անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` միջազգային ավիաչվերթերում Հայաստանի Հանրապետության զբոսաշրջիկային արդյունքի գովազդման նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 25-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.10.2000
N 681
Որոշում