Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2022 թվականի N 154-Ա

 

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի`

1. Հաստատել Հայ-հունական տեխնիկական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին` կոմիտեի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետին` կոմիտեի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալին` կոմիտեի հայկական կողմի քարտուղար:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 11-ի «Հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 288 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի փետրվարի 4-ի

N 154-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտե

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.02.2022
N 154-Ա
Որոշում