Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ...

 

 

040.0685.251000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2000 թվականի N 685

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Անտառուտի գյուղական համայնքի ղեկավարի ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 53375 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արագածոտնի մարզի Անտառուտի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 25-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

հոկտեմբերի 25-ի N 685 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Արագածոտնի մարզի Անտառուտի գյուղական համայնքի ղեկավարի

ընտրության նախապատրաստման և անցկացման հետ

 

___________________________________________________________

       NN                        Ծախսերը                   Գումարը

       ը/կ                                                 (դրամ)

___________________________________________________________

         1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                   30000

           

               այդ թվում`

 

             տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,    30000

             նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

 

         2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության            15000

             վճարներ

 

         3.  Տրանսպորտի ծառայության վճարներ                  5000

 

         4.  Կապի ծառայության վճարներ                        1000

 

         5.  Գրասենյակային ծախսեր                            1000

 

                    ընդամենը                                52000

           _______________________________________________________

           Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր        1375

           (262 ընտրող + 262 x 0.05) x 5 դրամ

           _______________________________________________________

                    Ընդամենը                                53375

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.10.2000
N 685
Որոշում