Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0687.251000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2000 թվականի N 687

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվում փոփոխություն կատարելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «5. Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը պակասեցնել 6006,8 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 01 խմբի 02 ենթախմբի («1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ պետական եկամուտների նախարարություն» տողով նախատեսված գումարը` այն հաստատելով ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 25-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

հոկտեմբերի 25-ի N 687 որոշման

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության

կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերի

ավելացումն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների

 

_________________________________________________________________

           Հոդվածների անվանումները                          Գումարը

                                                          (հազ. դրամ)

_________________________________________________________________

           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                                 6006,8

         այդ թվում`

           Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                6006,8

         այդ թվում`

     Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային           4138,1

հիմնարկների աշխատողների աշխատավարձ

 

     Ընթացիկ տրանսֆերտներ                                   1158,7

 

այդ թվում`

     պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ            1158,7

 

     Ապրանքների գնման և  ծառայությունների վճարման            710,0

ծախսեր

այդ թվում`

     Ապրանքների ձեռքբերում                                   110,9

         այդ թվում`

     Գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր               110,9

         այդ թվում`

     գրասենյակային ապրանքներ և  նյութեր                      110,9

     Գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ           138,8

     Կապի ծառայությունների վճարներ                           217,8

     Կոմունալ ծառայությունների վճարներ                       242,5

         այդ թվում`

     Էլեկտրաէներգիայի, վառելիքի և  ջեռուցման ծախսեր          240,0

     ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձ                            2,5

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.10.2000
N 687
Որոշում