Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2022 թվականի N 179-Ա

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով 2022 թվականի փետրվարի 20-22-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման օրապահիկի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Կարեն Անդրեասյանի, Գրիգոր Մինասյանի և Արմենուհի Հարությունյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ճանապարհածախսի և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Արամ Հովհաննիսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ճանապարհածախսի և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2022 թվականի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի փետրվարի 11-ի

N 179-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Կարեն Անդրեասյան        - ՀՀ արդարադատության նախարար (պատվիրակության

                              ղեկավար)

 

    Գրիգոր Մինասյան         - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Արամ Հովհաննիսյան       - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ,

                              ոստիկանության գնդապետ

 

Արմենուհի Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական

փոխօգնության վարչության պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.02.2022
N 179-Ա
Որոշում