Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԵՎ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ ՀԱՏՄԱՆ ՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2022 թվականի N 181-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԵՎ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ ՀԱՏՄԱՆ ՎԱՅՐԻ ՀԵՏՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում հավաքակայանի կառուցման ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված հատվածում գտնվող սեփականության օբյեկտների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարման, իսկ նախքան հանրության գերակա շահ ճանաչելը, անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ` հետևյալ հիմնավորումներով`

1) հաշվի առնելով, որ գոյություն ունեցող հավաքակայանների պայմանները գտնվում են խիստ վատթար վիճակում.

2) պայմաններն անբավարար են ինչպես քաղաքային ավտոբուսների հավաքակայանի շահագործման, այնպես էլ աշխատակիցների բարեկեցության համար.

3) առավել ժամանակակից և հագեցած հավաքակայանի բացակայության արդյունքում անհնար է դառնում մեծաքանակ ավտոբուսների ձեռքբերումը և դրանց կայանման խնդրի լուծումը, որի հետևանքով Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը.

4) հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը.

5) նախատեսված ծրագրի արդյունքը կլինի բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ավտոբուսային հավաքակայանի կառուցում` բնական գազով աշխատող նոր ավտոբուսների համար, որը կնպաստի Երևանում տրանսպորտային նոր միջոցների ձեռքբերմանն ու դրանց արդյունավետ շահագործմանը` էապես կրճատելով երթևեկության տևողությունն ու նվազեցնելով խցանումները:

2. Նախքան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը` կատարել գույքերի նախնական ուսումնասիրում` սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):

3. Գույքերի օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից:

4. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքերի ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը` Երևանի քաղաքապետը.

2) գույքերի նախնական ուսումնասիրումն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2022 թվականի մայիսի 15-ն է.

4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են`

ա. գույքերի ներքին և արտաքին չափագրումը,

բ. գույքերի և հողատարածքների տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,

գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,

դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,

ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,

զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքի անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքերի (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,

է. ուսումնասիրված գույքերի նկարագրության արձանագրությունների կազմումը,

ը. գույքերի ընդհանուր տարածքի սահմանների սխեման (մասշտաբ 1:2000):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թ. փետրվարի 17-ի

N 181-Ն որոշման

 

ԳՈՒՅՔԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ

._______________________________________________________.

|NN |Վարչական շրջանը     |Կադաստրային ծածկագիրը         |

|ը/կ|                    |                              |

|___|____________________|______________________________|

|1. |Շենգավիթ            |01-011-0340-0001              |

|___|____________________|______________________________|

|2. |Շենգավիթ            |01-011-0340-0009              |

|___|____________________|______________________________|

|3. |Շենգավիթ            |01-011-0340-0030              |

|___|____________________|______________________________|

|4. |Շենգավիթ            |01-011-0340-0026              |

|___|____________________|______________________________|

|5. |Շենգավիթ            |01-011-1606-0001              |

|___|____________________|______________________________|

|6. |Շենգավիթ            |01-011-1606-0002              |

|___|____________________|______________________________|

|7. |Շենգավիթ            |01-011-0340-0007              |

|___|____________________|______________________________|

|8. |Շենգավիթ            |01-011-1611-0001              |

|___|____________________|______________________________|

|9. |Շենգավիթ            |01-011-0355-0001              |

|___|____________________|______________________________|

|10.|Շենգավիթ            |01-011-0355-0052              |

|___|____________________|______________________________|

|11.|Շենգավիթ            |01-011-1609-0001              |

|___|____________________|______________________________|

|12.|Շենգավիթ            |01-011-0352-0031              |

|___|____________________|______________________________|

|13.|Շենգավիթ            |01-011-0352-0032              |

|___|____________________|______________________________|

|14.|Շենգավիթ            |01-011-0352-0033              |

|___|____________________|______________________________|

|15.|Շենգավիթ            |01-011-0355-0061              |

|___|____________________|______________________________|

|16.|Շենգավիթ            |01-011-0355-0062              |

._______________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2022
N 181-Ն
Որոշում