030.0707.301000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Տ. Վ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած թեկնածության վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ և 95 հոդվածի առաջին մասի 3-րդ կետերով` որոշում եմ.
1. Տիգրան Վալերիի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր` ազատելով Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
30 հոկտեմբերի 2000 թ.
ՆՀ-707