ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
Ք. Երևան
22 փետրվարի 2022 թ. ԲԴԽ-23-Ո-Կ-5
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բարձրագույն դատական խորհուրդը, ծանոթանալով Արդարադատության նախարարի` «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 11-Ա որոշմանը և կից ներկայացված փաստաթղթերին,
ՊԱՐԶԵՑ
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի կողմից 19.01.2021 թվականին ներկայացված հաղորդումը:
Ուսումնասիրելով վերոնշյալ հաղորդումը` Արդարադատության նախարարը 05.01.2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:
Արդարադատության նախարարի 31.01.2022 թվականի թիվ 11-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, ստորագրում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդն այլ մարմինների հետ հարաբերություններում, ինչպես նաև իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ լիազորություններ:
«Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» 22.10.2020թ. թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման հավելվածի 91-րդ կետի համաձայն` Խորհրդի նախագահը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննարկման համար նշանակում է խորհրդի նիստ: Միջնորդությունը և վարույթի նյութերը Խորհրդի անդամներին է ներկայացվում նիստից առնվազն 10 օր առաջ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասով, «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» 22.10.2020թ. թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման հավելվածի 91-րդ կետով,
ՈՐՈՇԵՑ
Արդարադատության նախարարի կողմից ներկայացված` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2022 թվականի փետրվարի 28-ին ժամը 17:30-ին` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում /ք. Երևան, Կորյունի 17/:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 22 փետրվարի 2022 թվական: