Սեղմել Esc փակելու համար:
2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈ ...

 

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

14 փետրվարի 2022 թվականի N 45-Ն

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները.

 

    1) կարմրախայտ        2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 1

                         կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` հոկտեմբեր-նոյեմբեր,

                         թույլատրելի չափերը` 15 սմ և ավելի,

 

2) ծիածանախայտ ֆորել 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց

որևէ սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը`

հունվար-մարտ,

 

3) կովկասյան թեփուղ 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 3

կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

ձվադրման ժամանակահատվածը` ապրիլ-հունիս,

թույլատրելի չափերը` 20 սմ և ավելի,

 

    4) սպիտակ ամուր      2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5

                         կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` ապրիլ-օգոստոս,

                         թույլատրելի չափերը` 70 սմ և ավելի,

 

    5) սև  ամուր         2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5

                         կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` ապրիլ-օգոստոս,

                         թույլատրելի չափերը` 70 սմ և ավելի,

 

    6) կուրի կողակ       2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5

                         կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս,

                         թույլատրելի չափերը` 25 սմ և ավելի,

 

    7) կուրի բեղաձուկ    2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 4

                         կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հուլիս,

                         թույլատրելի չափերը` 20 սմ և ավելի,

 

    8) ճանար             2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5

                         կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս,

                         թույլատրելի չափերը` 30 սմ և ավելի,

 

    9) արևելյան          2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 3

       տառեխիկ           կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս,

                         թույլատրելի չափերը` 8 սմ և ավելի,               

 

    10) ծածան            2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5

                         կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս,

                         թույլատրելի չափերը` 40 սմ և ավելի,

 

    11) սպիտակ           2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5

        հաստաճակատ       կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս,

                         թույլատրելի չափերը` 50 սմ և ավելի,

                         

    12) խայտաբղետ        2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5

        հաստաճակատ       կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս,

                         թույլատրելի չափերը` 50 սմ և ավելի,              

                         

    13) արծաթափայլ       2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 10

        կարաս            կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` ապրիլ-հունիս,

                         թույլատրելի չափերը` 10 սմ և ավելի,

 

    14) բրամ             2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 2

                         կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` հուլիս-օգոստոս,

                         թույլատրելի չափերը` 20 սմ և ավելի,

 

    15) լոքո             2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 8

                         կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս,

                         թույլատրելի չափերը` 60 սմ և ավելի,

 

    16) խեցգետին         2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1

                         կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում,

                         բազմացման ժամանակահատվածը` ապրիլ-օգոստոս,

                         թույլատրելի չափերը` 9 սմ և ավելի:

 

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը.

ա. սույն հրամանի 1-ին կետով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ,

բ. սույն հրամանի 1-ին կետի 1-ից 15-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ` դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի 1-ին կետի 16-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ` Սևանա լճում և դրա բազմացման ժամանակահատվածներում,

2) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար` խեցգետնորսիչներով,

3) սիրողական ձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու կամ երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ),

4) խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով:

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին`

1) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները,

2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում` ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2022 թվականի նոյեմբերի 20-ը:

4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
14.02.2022
N 45-Ն
Հրաման