Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈԼԱՆԴԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈԼԱՆԴԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0725.011100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2000 թվականի N 725

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈԼԱՆԴԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Արտասահմանյան փորձն ուսումնասիրելու և ավիացիոն հատուկ ու մաքսային զննման կետերի աշխատանքները համատեղելու նպատակով 2000 թվականի հոկտեմբերի 22-29-ը Հոլանդիա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Հ. Թումանյան           - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

    Վ. Հարությունյան       - «Երևանի  «Զվարթնոց» միջազգային օդանավակայան»

                             պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

    Կ. Մխիթարյան           - «Երևանի  «Զվարթնոց» միջազգային օդանավակայան»

                             պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի

                             տեղակալ

    Ա. Մովսեսյան           - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության

                             խորհրդատու

    Գ. Սաղոյան             - ՀՀ պետական եկամուտների նախարարության գլխավոր

                             տեսուչ

    Է. Վարդանյան           - ՀՀ ներքին գործերի նախարարության իրավաբանական

                             վարչության պետ

 

2. Ա. Մովսեսյանի Հոլանդիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղման համար նախատեսված միջոցների, իսկ Հ. Թումանյանինը, Գ. Սաղոյանինը և Է. Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Վ. Հարությունյանի և Կ. Մխիթարյանի Հոլանդիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Հոլանդիա մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.11.2000
N 725
Որոշում