Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ԳՅՈՒՄՐՈՒ Բ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

14 փետրվարի 2022 թվականի N 589-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ԳՅՈՒՄՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ COVID-19-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն 22-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում ծավալել նոր կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնության և սպասարկման համար հետևյալ բաժանմունքները` թերապևտիկ մինչև 60 մահճակալով, վերակենդանացման` մինչև 10 մահճակալով:

2. «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) տնօրեն Արմեն Իսահակյանին.

1) Եռօրյա ժամկետում առողջապահության նախարարություն ներկայացնել Կազմակերպության հաստիքացուցակը և կառուցվածքը` նորաբաց ծառայություններին համապատասխան:

2) Սահմանված կարգով ապահովել բուժանձնակազմի իրազեկվածությունը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված պացիենտի կլինիկական վարման, կասկածի դեպքում հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտման վերաբերյալ:

3) Սահմանված կարգով կազմակերպել նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը:

3. Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին` աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:

4. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին` սահմանված կարգով կազմակերպել Կազմակերպության կողմից իրականացրած ծառայությունների փոխհատուցումը ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն` կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով:

5. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պարտականությունները կատարող Գարուշ Այվազյանին` սահմանված կարգով կազմակերպել առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին:

7. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2022 թվականի փետրվարի 13-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

pin
Առողջապահության նախարարություն
14.02.2022
N 589-Լ
Հրաման