Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

25 փետրվարի 2022 թվականի N 13-Ն

 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել`

1) հիվանդությունների ռեգիստրների ցանկը` համաձայն Հավելված 1-ի.

2) ռեգիստրի վարման պատասխանատուները` համաձայն Հավելված 2-ի.

3) ռեգիստրի վարման կարգը` համաձայն Հավելված 3-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված 1

Առողջապահության նախարարի

2022 թվականի փետրվարի 25-ի

N 13-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ

 

1. Շաքարային դիաբետի.

2. Չարորակ նորագոյացությունների.

3. Հոգեկան և վարքի խանգարումների.

4. Սրտանոթային հիվանդությունների.

5. Նյարդային համակարգի հիվանդությունների.

6. Տուբերկուլյոզի.

7. Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության.

8. Վիրուսային հեպատիտների (Բ, Ց, Ե)

9. Մարդու իմունային անբավարարություն վիրուսից առաջացած հիվանդության, ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի.

10. Ժառանգական ընտանեկան ամիլոիդոզ առանց նեֆրոպաթիայի ընտանեկան միջերկրածովյան տենդ ժառանգական ամիլոիդային նեֆրոպաթիայի:

 

Հավելված 2

Առողջապահության նախարարի

2022 թվականի փետրվարի 25-ի

N 13-Ն հրամանի

 

ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

 

1. ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ.

2. ՀՀ արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ:

 

Հավելված 3

Առողջապահության նախարարի

2022 թվականի փետրվարի 25-ի

N 13-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների, հոգեկան և վարքի խանգարումների, սրտանոթային հիվանդությունների, նյարդային համակարգի հիվանդությունների, տուբերկուլյոզի, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, վիրուսային հեպատիտների (Բ, Ց, Ե), մարդու իմունային անբավարարություն վիրուսից առաջացած հիվանդության, ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի, Ժառանգական ընտանեկան ամիլոիդոզ առանց նեֆրոպաթիայի ընտանեկան միջերկրածովյան տենդ ժառանգական ամիլոիդային նեֆրոպաթիայի (այսուհետ` հիվանդություն) ռեգիստրների (այսուհետ` ռեգիստր) վարման հետ կապված հարաբերությունները:

2. Ռեգիստրում մշակելու նպատակով հավաքագրվում և պահպանվում է հիվանդությանն առնչվող կամ վերջինիս ընթացքի վրա ազդեցություն ունեցող տեղեկատվություն:

3. Ռեգիստրը վարվում է էլեկտրոնային եղանակով:

i

4. Տվյալների մուտքագրումն էլեկտրոնային համակարգ իրականացվում է ՀՀ արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության համապատասխան իրավասություն ունեցող անձի կողմից` բժշկական օգնություն և սպասարկում մատուցելուն զուգընթաց` համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 99-Ն հրամանի:

5. Ռեգիստրի տվյալների բազան ձևավորվում է ռեգիստրում տվյալների մուտքագրման կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային դեպքի շրջանակում համապատասխան իրավասություն ունեցող անձի կողմից մուտքագրված հիվանդության` Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների տասներորդ վերանայման վիճակագրական դասակարգչի (ՀԴ-10) համապատասխան ախտորոշումների հաստատման եղանակով:

6. Դեպքը վարող բժիշկը ռեգիստրում իրականացնում է պացիենտին մատուցած ծառայությունների վերաբերյալ տվյալների շարունակական թարմացում: Ընդ որում, ռեգիստրում արձանագրվում է տվյալների թարմացման արդյունքում կատարված յուրաքանչյուր փոփոխության և այն իրականացնողի վերաբերյալ տեղեկատվությունը, թարմացման ամսաթիվը և պահպանվում:

7. Ռեգիստրում առկա անձնական տվյալները հասանելի են ՀՀ արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության դեպքը վարող բժշկին` պացիենտի համաձայնությամբ:

8. ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն (այսուհետ` ԱԱԻ) հանդիսանում է ռեգիստրի ապանձնավորված տվյալների բազայի վարողը:

9. ԱԱԻ-ն ռեգիստրի ապանձնավորված տվյալներն օգտագործում է վիճակագրության, վերլուծության, հաշվետվողականության, հետազոտությունների, կանխատեսումների իրականացման և հրապարակման նպատակով:

10. Պացիենտի` հիվանդության շարունակական հսկողությունից հանելու, քաղաքացիությունից հրաժարվելու կամ մահվան մասին տեղեկատվությունը բժշկի կողմից մուտքագրվում է ռեգիստր:

11. Եթե մահվան մասին տվյալը արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային դեպքի շրջանակում արդեն իսկ մուտքագրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգ, ապա ռեգիստրում այն ամրագրվում է ինքնաշխատ եղանակով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 մարտի 2022 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
25.02.2022
N 13-Ն
Հրաման