Սեղմել Esc փակելու համար:
ԱԼՖՐԵԴ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ԱՍՏՂԻԿ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԼՖՐԵԴ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ԱՍՏՂԻԿ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ, ԳԱՌՆԻԿ ՄՈՄՋՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐԱ ԿԻԼԻՉՅԱՆԻՆ ԱՐԱԲԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2022 թվականի N 241-Ա

 

ԱԼՖՐԵԴ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ԱՍՏՂԻԿ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ, ԳԱՌՆԻԿ ՄՈՄՋՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐԱ ԿԻԼԻՉՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանին 2022 թվականի մարտի 9-12-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա)` «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանին 2022 թվականի մարտի 23-29-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա)` «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու և միջոցառման փակումը համակարգելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանին 2022 թվականի մարտի 9-16-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա)` «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու և միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով:

4. Ալֆրեդ Քոչարյանի, Աստղիկ Մարաբյանի, Գառնիկ Մոմջյանի և Նաիրա Կիլիչյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) գործուղման օրապահիկի և «COVID-19» թեստավորման վճարի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1075. Մշակութային ժառանգության ծրագրի» «11005. Աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը» տողով նախատեսված միջոցների հաշվին` նախատեսված միջոցների հատկացումն իրականացնելով «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

(4-րդ կետը փոփ. 30.03.2022 թիվ 326-Ա որոշում)

5. Ընդունել ի գիտություն, որ Ալֆրեդ Քոչարյանի, Աստղիկ Մարաբյանի, Գառնիկ Մոմջյանի և Նաիրա Կիլիչյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մարտի 4

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.03.2022
N 241-Ա
Որոշում