Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 5-Լ

 

i

ՏԵՂԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ՔԱՐՏԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 2115-Ա ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 292-Ն որոշման հավելվածի N 1-ի 10-րդ կետով և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 751-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել` տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում տեղեկությունները պահպանելու և քարտադարանները վարելու կարգը` համաձայն հավելված 1-ի,

2. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի, մարզային, անձնագրային և վիզաների վարչությունների ենթակա տարածքային ստորաբաժանումների պետերին` եռամսյակը մեկ ամփոփել հաշվետու ժամանակահատվածում արձանագրված վարչական իրավախախտումների արդյունքները և մինչև հաջորդ ամսվա 15-ը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի, մարզային, անձնագրային և վիզաների վարչություն ներկայացնել հաշվետվություն` համաձայն հավելված 2-ի:

3. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության, պարեկային ծառայության, անձնագրային և վիզաների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերին` յուրաքանչյուր տարի ամփոփել նախորդ տարվա ընթացքում արձանագրված վարչական իրավախախտումների արդյունքները և մինչև հունվարի 25-ը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկել տարեկան հաշվետվություն` համաձայն հավելված 2-ի:

4. ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների (բացառությամբ սույն հրամանի 3-րդ կետում նշված ստորաբաժանումների) պետերին` յուրաքանչյուր տարի ամփոփել նախորդ տարվա ընթացքում իրականացված ծառայողական քննության արդյունքները և մինչև հունվարի 25-ը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկել սույն հրամանի հավելված 2-ով սահմանված աղյուսակի 3-րդ սյունակի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում):

5. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետին` ամփոփել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից, պարեկային ծառայությունից, անձնագրային և վիզաների, Երևան քաղաքի և մարզային վարչություններից ստացված հաշվետվությունները, ինչպես նաև սույն հրամանի հավելված 2-ով սահմանված աղյուսակի 3-րդ սյունակի վերաբերյալ ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվությունը և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված Ձև 1-ՎԻ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվությունը սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե:

6. ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետին` ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված հայտերի համապատասխան` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հաշվառման քարտերի և պահանջագրերի տպագրությունը:

7. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 08.09.2008 թվականի «Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում տեղեկությունները պահպանելու և քարտադարանները վարելու կարգը հաստատելու մասին» թիվ 2115-Ա հրամանը:

8. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին և աշխատողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

4 մարտի 2022թ.

Երևան

 

Հավելված 1

ՀՀ ոստիկանության պետի

2022 թվականի մարտի 4-ի

N 5-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

ՏԵՂԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է վարչական իրավախախտում կատարած անձանց վերաբերյալ տեղեկությունները տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում պահպանելու և քարտադարանները վարելու կարգը:

2. Տեղային հաշվառման քարտադարաններում վարչական իրավախախտում կատարած անձանց վերաբերյալ հաշվառման քարտերը (այսուհետ քարտեր) տեղադրվում են այբբենական կարգով, իսկ ավտոմատացված համակարգի առկայության դեպքում տեղեկությունները մուտքագրվում են նաև համակարգիչ:

3. Նախածանցներով կամ վերջածանցներով ազգանունների առկայության դեպքում այբբենական կարգով քարտերը տեղադրելու ժամանակ այդ ածանցները հաշվի չեն առնվում:

4. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում քարտերը ստանալուց հետո նրանցում պարունակվող տեղեկությունները մուտքագրվում են համակարգիչ, իսկ քարտերը տեղադրվում են քարտադարանի մետաղյա պահարանում` ըստ ստորաբաժանումների և ըստ ստորաբաժանման կողմից կազմված վարչական իրավախախտման արձանագրության հերթական համարի:

5. Ավտոմատացված քարտադարանների համակարգչային բազաների տվյալների կրկնօրինակները պահվում են էլեկտրոնային կրիչների վրա` մետաղյա պահարանում:

6. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում տեղեկությունները անվնաս պահպանելու նպատակով չի թույլատրվում`

1) կողմնակի անձանց մուտքը քարտադարան,

2) պահել հաշվառման քարտերը քարտադարանի տարածքից դուրս,

3) հանել պահպանման ժամկետը չլրացած հաշվառման քարտերը, ինչպես նաև կատարել փաստաթղթով չհիմնավորված տեղեկատվության սրբագրում,

4) քարտերը տրամադրել այն ծառայողներին, որոնց ծառայողական գործունեությունը անմիջական կապ չունի այդ քարտերի հետ,

5) բանավոր հարցումներին տալ գրավոր կամ բանավոր պատասխաններ:

Քարտերի, գրությունների և մատյանների պահպանման ժամկետները կարգավորվում են ՀՀ ոստիկանության պետի 11.07.2007թ. թիվ 55-Ագ հրամանով:

 

Հավելված 2

ՀՀ ոստիկանության պետի

2022 թվականի մարտի 4-ի

N 5-Լ հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ (ՀՀ ՎԻՎՕ) ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________________.

|Տողի |ՀՀ    |Հայտնա- |Կարգապա- |Կայացված|այդ թվում`                      |

|հա-  |ՎԻՎՕ  |բերված  |հական    |որոշում-|________________________________|

|մարը |հոդ-  |վարչական|պատասխա- |ների    |վարչա- |վարչա- |վարչական        |

|     |վածի  |իրավա-  |նատվու-  |քանակը  |կան    |կան    |գործի վարույթը  |

|     |համարը|խախտում-|թյան     |(սյ.    |տույժ  |վարույ-|կարճելու մասին, |

|     |      |ների    |ենթարկե- |5+6+7+8)|նշանա- |թի     |կապված`         |

|     |      |քանակը  |լու      |        |կելու  |կասեց- |________________|

|     |      |        |դեպքերի  |        |մասին  |ման    |դատախա-  |այլ   |

|     |      |        |քանակը   |        |       |մասին  |զին,     |հանգա-|

|     |      |        |(ՀՀ      |        |       |       |նախա-    |մանք- |

|     |      |        |ՎԻՎՕ     |        |       |       |քննության|ների  |

|     |      |        |15-րդ    |        |       |       |կամ      |հետ   |

|     |      |        |հոդված)  |        |       |       |հետա-    |      |

|     |      |        |         |        |       |       |քննության|      |

|     |      |        |         |        |       |       |մարմնին  |      |

|     |      |        |         |        |       |       |հանձնելու|      |

|     |      |        |         |        |       |       |հետ      |      |

|_____|______|________|_________|________|_______|_______|_________|______|

|Հ/Հ  |  1   |   2    |    3    |   4    |   5   |   6   |    7    |   8  |

|_____|______|________|_________|________|_______|_______|_________|______|

|1.   |      |        |         |        |       |       |         |      |

|_____|______|________|_________|________|_______|_______|_________|______|

|2.   |      |        |         |        |       |       |         |      |

|_____|______|________|_________|________|_______|_______|_________|______|

|3.   |      |        |         |        |       |       |         |      |

|_____|______|________|_________|________|_______|_______|_________|______|

|4.   |      |        |         |        |       |       |         |      |

|_____|______|________|_________|________|_______|_______|_________|______|

|5.   |      |        |         |        |       |       |         |      |

|_____|______|________|_________|________|_______|_______|_________|______|

|6.   |      |        |         |        |       |       |         |      |

|_____|______|________|_________|________|_______|_______|_________|______|

|7.   |      |        |         |        |       |       |         |      |

|_____|______|________|_________|________|_______|_______|_________|______|

|8.   |      |        |         |        |       |       |         |      |

|_____|______|________|_________|________|_______|_______|_________|______|

|9.   |      |        |         |        |       |       |         |      |

|_____|______|________|_________|________|_______|_______|_________|______|

|...  |      |        |         |        |       |       |         |      |

|____________|________|_________|________|_______|_______|_________|______|

|Ընդամենը    |        |         |        |       |       |         |      |

|____________|________|_________|________|_______|_______|_________|______|

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|Կիրառվել են վարչական տույժեր (սյ. 5-ից)                                  |

|_________________________________________________________________________|

|նախա- |տու- |տու-|տուգանքի գումարը,|վարչա- |վարչա- |տրանս- |հատուկ|տնտե- |

|զգու- |գա-  |գանք|հազ. դրամ        |կան    |կան    |պոր-   |իրա-  |սական |

|շացում|նային|    |_________________|իրավա- |իրավա- |տային  |վուն- |գոր-  |

|      |միա- |    |նշանակ- |գանձվել |խախտում|խախտում|միջոց- |քից   |ծու-  |

|      |վոր  |    |վել է   |է       |կատարե-|կատարե-|ներ    |զրկում|նեու- |

|      |     |    |        |        |լու    |լու    |վարելու|      |թյան  |

|      |     |    |        |        |գործիք |գործիք |իրա-   |      |կասե- |

|      |     |    |        |        |կամ    |կամ    |վունքի |      |ցում  |

|      |     |    |        |        |անմիջա-|անմիջա-|կասե-  |      |      |

|      |     |    |        |        |կան    |կան    |ցում   |      |      |

|      |     |    |        |        |օբյեկտ |օբյեկտ |       |      |      |

|      |     |    |        |        |հանդի- |հանդի- |       |      |      |

|      |     |    |        |        |սացող  |սացող  |       |      |      |

|      |     |    |        |        |առար-  |առար-  |       |      |      |

|      |     |    |        |        |կայի   |կայի   |       |      |      |

|      |     |    |        |        |հատուց-|բռնա-  |       |      |      |

|      |     |    |        |        |մամբ   |գրավում|       |      |      |

|      |     |    |        |        |վերց-  |       |       |      |      |

|      |     |    |        |        |նում   |       |       |      |      |

|______|_____|____|________|________|_______|_______|_______|______|______|

|  9   | 10  | 11 |   12   |   13   |  14   |  15   |   16  |  17  |  18  |

|______|_____|____|________|________|_______|_______|_______|______|______|

|______|_____|____|________|________|_______|_______|_______|______|______|

|______|_____|____|________|________|_______|_______|_______|______|______|

|______|_____|____|________|________|_______|_______|_______|______|______|

|______|_____|____|________|________|_______|_______|_______|______|______|

|______|_____|____|________|________|_______|_______|_______|______|______|

|______|_____|____|________|________|_______|_______|_______|______|______|

|______|_____|____|________|________|_______|_______|_______|______|______|

._________________________________________________________________________.

 

Կատարող` _______________________________________________

Պաշտոն, կոչում, անուն, ազգանուն, ստորագրություն

__________________________________

                                        ծառայության, ոստ. մարմնի անվանումը

 

ՊԵՏ` _______________________________________________

Պաշտոն, կոչում, անուն, ազգանուն, ստորագրություն

 

«___» ________ 20 թ.

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 9 մարտի 2022 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
04.03.2022
N 5-Լ
Հրաման