Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻՎ 20 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2000 թվականի թիվ 28

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻՎ 20 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը.

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհրդի 12.02.2000թ. թիվ 20 որոշումը լրացնել 9-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«9. ՀՀ քր. դատ. օր. 373 հոդվածի համաձայն «Դատավճիռն ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ և նախագահողը հրապարակում է դատավճիռը»: Ուստի դատավճռի հրապարակումը ամբողջովին, թե մասամբ յուրաքանչյուր անգամ որոշում է նախագահողը, և մասամբ հրապարակումը չի կարող դիտվել որպես քրեական դատավարության նորմի խախտում: Սակայն բոլոր դեպքերում դատավճռի ներածական և եզրափակիչ մասերի ամբողջովին հրապարակումը պարտադիր է»:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
19.07.2000
N 28
Որոշում