Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 1994 թ. թիվ 359

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ առողջապահության պետական համակարգում շարունակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների իրականացման մասին» թիվ 548 և 1993 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների իրականացման մասին» թիվ 548 որոշման կատարման ընթացքի մասին» թիվ 424 որոշումներով նախատեսված կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումները:

Առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով իրականացվող կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների տարեկան արդյունքների ամփոփման և դրանց հետագա արդյունավետ անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում 1993 թվականի հունվարի 1-ից փորձարարական կարգով իրականացվող կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների տարեկան արդյունքների մասին և աշխատանքները գնահատել բավարար:

2. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ և թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 1994-1995 թվականներին շարունակել առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների իրականացումը:

3. Հաստատել առողջապահության պետական համակարգի այն հիմնարկների ցանկը (կցվում է), որոնք 1994 թվականի հոկտեմբերի 1-ից փորձարարական կարգով իրականացնելու են կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումներ և սահմանված կարգով վերակազմավորվելու են պետական ձեռնարկությունների:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) մինչև «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ֆինանսավորման և բնակչության բժշկական ապահովագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բժշկական պարտադիր ապահովագրման հիմնադրամի կազմավորումը, ստեղծել առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով իրականացվող կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների տնօրինություն` որպես իրականացվող փորձարարության կազմակերպական-մեթոդական կենտրոն.

բ) մինչև 1994 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել և հաստատել առողջապահության պետական համակարգում կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների հետագա ընթացքի կանոնակարգման մեթոդական փաստաթղթերը.

գ) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվություն փորձարարության ընթացքի և փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

օգոստոսի 2-ի թիվ 359 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՈՐՈՆՔ 1994 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

«Արաբկիր» մանկական բուժական կենտրոն

Հանրապետական կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոն

Արտաշատի միջշրջանային ստոմատոլոգիական պոլիկլինիկա

Էջմիածնի կենտրոնական շրջանային հիվանդանոց

Խարբերդի մասնագիտացված մանկան տուն

Օշականի մանկական վերականգնողական կենտրոն

Երևանի քաղաքային ստոմատոլոգիական թիվ 2 պոլիկլինիկա

Երևանի քաղաքային ստոմատոլոգիական թիվ 5 պոլիկլինիկա

«Էրեբունի» բուժական կենտրոն

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.1994
N 359
Որոշում