ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 մարտի 2022 թվականի N 330-Ա
 
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
    i 
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Լուսաշողի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ համատեղ կազմակերպել գույքի անհատույց սեփականության իրավունքի հանձնման մասին պայմանագրի կնքումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնել կազմակերպության միջոցների հաշվին:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2022 թ. մարտի
Երևան
 
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 17-ի
N 330-Ա որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ «ԼՈՒՍԱՇՈՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ
 
._________________________________________________________________________.
|NN |Մակնիշը|Հաշվառման |Թողարկման|Նույնացման       |Սկզբնական|Հաշվեկշռային|
|ը/կ|       |համարանիշը|տարեթիվը |համարը           |արժեքը   |արժեքը      |
|   |       |          |         |                 |(դրամ)   |(դրամ)      |
|___|_______|__________|_________|_________________|_________|____________|
|1. |GAZ    |179 LL 50 |2003 թ.  |XTH32213230346930|4 932 900|0           |
|   |322132 |          |         |                 |         |            |
|   |(ԳԱԶ   |          |         |                 |         |            |
|   |322132)|          |         |                 |         |            |
._________________________________________________________________________.