Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2000 թվականի թիվ 32

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 12.02.2000 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 20 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Դատարանների Նախագահների Խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

ՀՀ դատարանների նախագահների Խորհրդի 12.02.2000թ. որոշումը լրացնել 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ

i

«9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների ցանկը: Ըստ նշված հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառվում է, եթե «անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը»:

«Դատարանի այլ որոշում» ասելով պետք է հասկանալ միայն քրեական գործի վարույթով դատարանի կողմից կայացվող որոշում` քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին (ՀՀ քր. դատ. օր. 292, 394, 419 հոդվածները):

Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քր. դատ. օր. 6-րդ կետի պահանջներից, ըստ որի որոշում հասկացության տակ օրենսդիրը նկատի է ունեցել «քրեական գործով դատարանի որոշումները, բացի դատավճռից, ինչպես նաև մինչդատական վարույթի ընթացքում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կայացրած որոշումները»:

Հետևաբար, քաղաքացիական դատավարության կարգով ընդունվող որոշումները, վճիռները, եթե անգամ վերաբերում են նույն դեպքին և անձին, չեն կարող խոչընդոտել նույն դեպքի առթիվ քրեական գործ հարուցելուն կամ նույն անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն: Քաղաքացիական դատավարությամբ բոլորովին այլ խնդիրներ են լուծվում: Ինչ վերաբերվում է հանցագործության կատարման մեջ անձի մեղավորության հարցի լուծմանը, ապա ՀՀ Սահմանադրության 41 հոդվածի ուժով անձի մեղավորությունը կարող է ապացուցվել միայն քրեական դատավարության եղանակով»:

i

«10. ՀՀ քր. դատ. օր. 394 հոդվածը սահմանում է վերաքննիչ դատարանի կողմից ընդունվող որոշումների ցանկը:

Ըստ այդ հոդվածի առաջին կետի վերաքննիչ դատարանը իրավունք ունի նաև առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը թողնել անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

Նման որոշում ընդունելիս բավարար է, որ վերաքննիչ դատարանը իր որոշման եզրափակիչ մասում նշի, թե ում նկատմամբ և որ դատավճիռը կամ որոշումն է թողնվում անփոփոխ»:

«11. ՀՀ քր. դատ. օր. 315 և 6-րդ մասի համաձայն` «Կողմերը, ինչպես նաև դատական նիստում հարցաքննված անձն, իրավունք ունեն միջնորդել ծանոթանալու արձանագրությունում իրենց ցուցմունքների գրառմանը:

Դատարանները պետք է նկատի ունենան, որ այդ իրավունքից օգտվում են կողմերի այն ներկայացուցիչները, որոնք ցուցմունք են տալիս: Հետևաբար, այդ նորմը չի կարող տարածվել մեղադրական և պաշտպանական կողմում հանդես եկող դատախազի և պաշտպանի վրա, քանի որ նրանք չեն օգտվում ցուցմունք տալու իրավունքից:

Մեղադրյալը, տուժողը այդ իրավունքից դատական նիստի ընթացքում կարող են օգտվել միայն իրենց տված ցուցմունքների մասով, իսկ դատական նիստի ավարտից և դատական նիստի արձանագրությունը կազմելուց հետո` ծանոթանալ ամբողջ արձանագրությունը:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
16.08.2000
N 32
Որոշում