ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2022 թվականի N 287-Ա
ԱՐԱՄ ԳՈՒԳԱՐԱՑԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանին 2022 թվականի ապրիլի 6-8-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Հանրային ռեգիստրի ազգային գործակալության միջև փորձի փոխանակման շրջանակներում կայանալիք այցին մասնակցելու նպատակով:
2. Արամ Գուգարացի և Գևորգ Մանուկյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի 21
Երևան