Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2022 թվականի N 17-Ն

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով և 18-րդ հոդվածի 2.1-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել.

1) տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջները` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) տեղամասային կենտրոնների ցանկը ներկայացնելու օրինակելի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2022 թ. մարտի 24-ի

N 17-Ն որոշման

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Տեղամասային կենտրոնը պետք է ունենա.

1) առնվազն մեկ քվեարկության սենյակ յուրաքանչյուր տեղամասի համար, որտեղ սենյակի մեկ կողմի երկայնքով հնարավոր լինի տեղադրել քվեարկության խցիկները` միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ` այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, և բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը.

2) բավարար տարածք, բայց ոչ պակաս քան 30 ք.մ., տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, տեխնիկական սարքավորման մասնագետների աշխատասեղաններ տեղադրելու, ինչպես նաև քվեարկության օրը քվեարկության սենյակում գտնվելու իրավունք ունեցող անձանց բնականոն գործունեությունն ապահովելու համար.

3) բավարար բնական և արհեստական լուսավորություն` հատուկ ուշադրություն դարձնելով քվեարկության խցիկների ներսում լուսավորությանը,

4) բնական օդափոխություն` քվեարկության սենյակը պարբերաբար օդափոխելու, իսկ ցուրտ եղանակին նաև ջեռուցում` սենյակում աշխատանքային պայմաններին համապատասխան ջերմաստիճան պահպանելու համար.

5) գործող սանհանգույց:

2. Հնարավորության դեպքում քվեարկության սենյակը պետք է տեղակայվի տեղամասային կենտրոնի շինության առաջին հարկում, ապահովվի առանձնացված մուտքով և ելքով: Հնարավորության դեպքում տեղամասային կենտրոնի դուռն ունենա առնվազն 90 սմ լայնություն և դռան շեմքը լինի հարթ:

3. Տեղամասային կենտրոնի մուտքին մոտ գտնվող վայրում լինի ավտոկայանատեղի (առնվազն 2,4 մ լայնությամբ փոքր մարդատար ավտոմեքենաների համար, 3,4 մ` փոքր երթուղային ավտոբուսների համար), որտեղ լինի տեղադրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային խորհրդանիշը:

4. Հնարավորության դեպքում տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մուտքերը լինեն 120 սմ կամ նվազագույնը 90 սմ լայնությամբ, ունենան թեքահարթակներ (մինչև 20 սմ բարձրությամբ խոչընդոտի դեպքում թեքահարթակը պետք է լինի` 1:10 թեքությամբ, 20 սմ-ից ավելի բարձրությամբ խոչընդոտի դեպքում` 1:12 թեքությամբ):

5. Մատչելի տեղամասային կենտրոններում տեսանելի հատվածում լինեն մատչելիության միջազգային խորհրդանիշեր, որոնք ցույց են տալիս, որ շինությունը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար:

6. Համայնքի ղեկավարը սույն որոշման 2-րդ կետով սահմանված ձևով կազմում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում տեղամասային կենտրոնների ցանկը` նշելով տեղամասային կենտրոնների գտնվելու վայրը, ինչպես նաև տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների բնութագրերը:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2022թ. մարտի 24-ի

N 17-Ն որոշման

 

[նշվում է տեղամասային կենտրոնները սահմանելու մասին իրավական ակտի

համարը և ընդունման տարեթիվը]

ՑԱՆԿ

 

[նշվում է ընտրության անվանումը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

___________________ ՄԱՐԶ, ________________________ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Մարզ|Համայնք|Բնակավայր|Տեղամասային|Տեղամասային կենտրոնի     |            |

|    |       |         |կենտրոնների|և  քվեարկության սենյակի  |            |

|    |       |         |գտնվելու/  |չափորոշիչներ             |            |

|    |       |         |վայրի/հասցե|                         |            |

|____|_______|_________|___________|_________________________|____________|

|    |       |         |           |Տեղամասային |Մոտակա      |այո [] ոչ []|

|    |       |         |           |կենտրոնին   |տրանսպոր-   |            |

|    |       |         |           |հարող       |տային       |____________|

|    |       |         |           |տարածքը     |կանգառի     |այո [] ոչ []|

|    |       |         |           |(կայանատեղ) |առկայություն|            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Կայանատեղի  |այո [] ոչ []|

|    |       |         |           |            |մեծ է 240   |            |

|    |       |         |           |            |սմ-ից       |            |

|    |       |         |           |____________|____________|____________|

|    |       |         |           |Տեղամասային |Տեղամասային |այո [] ոչ []|

|    |       |         |           |կենտրոնի    |կենտրոնի    |            |

|    |       |         |           |շենք        |մուտքի դռան |            |

|    |       |         |           |            |լայնությունը|            |

|    |       |         |           |            |մեծ է 90    |            |

|    |       |         |           |            |սմ-ից       |            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Մուտքի      |այո [] ոչ []|

|    |       |         |           |            |աստիճաններ  |            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Թեքահարթակի |այո [] ոչ []|

|    |       |         |           |            |առկայություն|            |

|    |       |         |           |            |1:10 կամ    |            |

|    |       |         |           |            |1:12        |            |

|    |       |         |           |            |թեքությամբ  |            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Այլընտրանքա-|այո [] ոչ []|

|    |       |         |           |            |յին մուտքի  |            |

|    |       |         |           |            |առկայություն|            |

|    |       |         |           |____________|____________|____________|

|    |       |         |           |Քվեարկության|Քվեարկության|այո [] ոչ []|

|    |       |         |           |սենյակ      |սենյակի     |            |

|    |       |         |           |            |մուտք մեծ է |            |

|    |       |         |           |            |90 սմ-ից    |            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Քվեարկության|այո [] ոչ []|

|    |       |         |           |            |սենյակի     |            |

|    |       |         |           |            |գտնվելու    |            |

|    |       |         |           |            |հարկը       |            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Վերելակի    |այո [] ոչ []|

|    |       |         |           |            |առկայություն|            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Քվեարկության|այո [] ոչ []|

|    |       |         |           |            |սենյակի     |            |

|    |       |         |           |            |մակերեսը մեծ|            |

|    |       |         |           |            |է 30 ք.մ-ից |            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Բավարար     |այո [] ոչ []|

|    |       |         |           |            |բնական      |            |

|    |       |         |           |            |լուսավորու- |            |

|    |       |         |           |            |թյուն       |            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Բավարար     |այո [] ոչ []|

|    |       |         |           |            |արհեստական  |            |

|    |       |         |           |            |լուսավորու- |            |

|    |       |         |           |            |թյուն       |            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Առանց       |այո [] ոչ []|

|    |       |         |           |            |պատուհանի   |            |

|    |       |         |           |            |պատի        |            |

|    |       |         |           |            |առկայություն|            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Հոսանքի     |այո [] ոչ []|

|    |       |         |           |            |աղբյուրի    |            |

|    |       |         |           |            |առկայություն|            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Ջեռուցման   |այո [] ոչ []|

|    |       |         |           |            |առկայություն|            |

|    |       |         |           |            |կամ հնարավո-|            |

|    |       |         |           |            |րություն    |            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |Օդափոխության|այո [] ոչ []|

|    |       |         |           |            |հնարավորու- |            |

|    |       |         |           |            |թյուն       |            |

|    |       |         |           |____________|____________|____________|

|    |       |         |           |            |Գործող      |այո [] ոչ []|

|    |       |         |           |            |մատչելի     |            |

|    |       |         |           |            |սանհանգույց |            |

|    |       |         |           |____________|____________|____________|

|    |       |         |           |            |Տեղամասային |այո [] ոչ []|

|    |       |         |           |            |կենտրոնում  |            |

|    |       |         |           |            |հերթապահու- |            |

|    |       |         |           |            |թյուն       |            |

|    |       |         |           |            |իրականացնող |            |

|    |       |         |           |            |ոստիկանների |            |

|    |       |         |           |            |սենյակ      |            |

|____|_______|_________|___________|____________|____________|____________|

|    |       |         |           |Հարմարու-   |մուտք       |այո [] ոչ []|

|    |       |         |           |թյուններ    |            |            |

|    |       |         |           |բրայլյան    |            |            |

|    |       |         |           |գրատառով    |            |            |

|    |       |         |           |            |____________|____________|

|    |       |         |           |            |քվեարկության|այո [] ոչ []|

|    |       |         |           |            |սենյակ      |            |

|____|_______|_________|___________|            |____________|____________|

|    |       |         |           |            |սանհանգույց |այո [] ոչ []|

|    |       |         |           |            |            |            |

|____|_______|_________|___________|____________|____________|____________|

|    |       |         |           |Հաշմանդամու-|            |այո [] ոչ []|

|    |       |         |           |թյան        |            |            |

|    |       |         |           |միջազգային  |            |            |

|    |       |         |           |խորհրդանիշ  |            |            |

._________________________________________________________________________.

 

Տեղամասային կենտրոնի կոորդինատներն են քարտեզի վրա(1) X, Y:

Տեղամասային կենտրոնի լուսանկարներ(2) [] այո [] ոչ «:

 

____________________________________________

1) Օրինակ` Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց, ք. Երևան, 23 շենք, Նաիրի Զարյան փողոց հասցեի դեպքում` 40.204785497206, 44.51563635585

2) Հնարավորության դեպքում համայնքի ղեկավարը տրամադրում է տեղամասային կենտրոնի լուսանկարներ` *.png, *.jpg ֆորմատներով: Լուսանկարները պետք է արվեն Landscape ֆորմատով, առավելագույն չափը 500 ԿԲ:

Տրամադրվում է մեկական լուսանկար`

- կայանատեղիի,

- տեղամասային կենտրոնի (շենքի) մուտքի,

- քվեարկության սենյակի մուտքի,

- քվեարկության սենյակի:

Լուսանկարների անվանումը պետք է պարունակի համայնքի (բնակավայրի) անունը և լինի լատինատառ:

Յուրաքանչյուր տեղամասի լուսանկարները կցվում են (attach) մեկ էլեկտրոնային նամակի, որպես թեմա նշվում է ընտրությունն անցկացնող ընտրական հանձնաժողովը և համայնքը (Երևան քաղաքի դեպքում` վարչական շրջանը), տեքստային մասում` տեղամասային կենտրոնի գտնվելու հասցեն` բնակավայր, փողոց, շենք և ուղարկվում է [email protected] էլեկտրոնային փոստին:

 

(2-րդ հավելվածը խմբ. 24.01.2023 թիվ 2-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 մարտի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
24.03.2022
N 17-Ն
Որոշում