ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
ԲԴԽ-33-Ո-59
2022թ.
 
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
     i 
Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի համաձայնությունը և աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
 
ՈՐՈՇՈՒՄ Է
 
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանին 2022 թվականի մարտի 21-ից հունիսի 21-ը ներառյալ, համարել գործուղված Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` շարունակելով քննել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:
2. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` մինչև 2022 թվականի հունիսի 21-ը ներառյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
 
2022թ. մարտի 24
Երևան
 
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 24 մարտի 2022 թվական: