Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2022 թվականի N 539-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի հետևյալ փողոցներն անվանակոչել մեծանուն համալսարանականների անուններով.

1) Այգեստանի 1-ին փողոցը` պետական, հասարակական, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի անվամբ` «Նիկոլ Աղբալյան փողոց»,

2) Այգեստանի 2-րդ փողոցը` լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի անվամբ` «Մանուկ Աբեղյան փողոց»,

3) Այգեստանի 3-րդ փողոցը` իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի անվամբ` «Գրիգոր Չուբարյան փողոց»,

4) Այգեստանի 4-րդ փողոցը` տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի անվամբ` «Թադևոս Ավդալբեգյան փողոց»,

5) Այգեստանի 5-րդ փողոցը` մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անվամբ` «Սերգեյ Մերգելյան փողոց»,

6) Այգեստանի 7-րդ փողոցը` բուսաբան Արմեն Թախտաջյանի անվամբ` «Արմեն Թախտաջյան փողոց»,

7) Այգեստանի 9-րդ փողոցը` ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի անվամբ` «Միքայել Չայլախյան փողոց»,

8) Այգեստանի 11-րդ փողոցը` լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անվամբ` «Գևորգ Ջահուկյան փողոց»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. մարտի 15

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 մարտի 2022 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
15.03.2022
N 539-Ն
Որոշում