040.0705.021100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 նոյեմբերի 2000 թվականի N 705
«ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քիմիական մանրաթելերի և մալամիի արտադրությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2000 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությանը մատակարարվող 48,0 մլն խոր. մետր բնական գազի դիմաց սահմանել մասնակի հատուցման գին` 1000 խոր. մետր բնական գազի համար` 60 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:
(1-ին կետը փոփ. 12.06.01 թիվ 524, 31.07.01 թիվ 697 որոշումներ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 2-ից: