Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2022 թվականի N 367-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Սիամս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սևքարեցի Սաքոյի փողոց, 30 շենք, 28 տարածքի պոմպակայանը 2 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21052021-01-0093) և պոմպակայանի սարքավորումները 2312092 դրամ արժեքով` համաձայն N 1 հավելվածի, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վահրամ Փափազյան փողոց, 14 շենքի 38 ոչ բնակելի տարածքի պոմպակայանը 3.1 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24022022-01-0129) և պոմպակայանի սարքավորումները 2599503 դրամ արժեքով` համաձայն N 2 հավելվածի և «ԷԿՈՇԻՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Օրբելի եղբայրների փողոց, 67/2 շենք, 219 տնտեսական տարածքը 18.7 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20082020-01-0104) պոմպակայանը և սարքավորումները 11470600 դրամ (ներառյալ` ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) երկամսյա ժամկետում` ընկերությունների տնօրենների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի` սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո` երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր` սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մարտի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի մարտի 24-ի

N 367-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՅԻ ՓՈՂՈՑ, 30 ՇԵՆՔ, 28 ՏԱՐԱԾՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                       |Չափի   |Քանակը|Միավորի|Ընդամենը |

|ը/կ|                                |միավորը|      |գինը   |(դրամ)   |

|   |                                |       |      |(դրամ) |         |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|1. |Խողովակ պոլիէթիլենային d=63 մմ  |գծմ    |4     |4 840  |19 360   |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|2. |Անկյուն պոլիէթիլենային d=63 մմ  |հատ    |2     |960    |1 920    |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|3. |Եռաբաշխիչ d=63-32-63 մմ         |հատ    |2     |1 350  |2 700    |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|4. |Եռաբաշխիչ d=63-25-63 մմ         |հատ    |2     |1 250  |2 500    |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|5. |Խցան d=63 մմ                    |հատ    |2     |850    |1 700    |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|6. |Անցում d=32 d=25 մմ             |հատ    |2     |400    |800      |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|7. |Անցում d=40 d=32 մմ             |հատ    |2     |600    |1 200    |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|8. |Փական d=32 մմ jacomini          |հատ    |2     |13 450 |26 900   |

|   |ամերիկանկա                      |       |      |       |         |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|9. |Փական d=25 մմ jacomini          |հատ    |2     |9 900  |19 800   |

|   |ամերիկանկա                      |       |      |       |         |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|10.|Փական d=63 մմ                   |հատ    |1     |10 170 |10 170   |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|11.|Զտիչ d=50 մմ                    |հատ    |1     |12 100 |12 100   |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|12.|Պոմպերի հենասյուն ուղղանկյուն   |գծմ    |3,6   |600    |2 160    |

|   |խողովակ 25*25 մմ                |       |      |       |         |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|13.|Ջրահեռացման խողովակ d=40 մմ     |գծմ    |0,5   |2 100  |1 050    |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|14.|Անցում d=63d=50 մմ              |հատ    |2     |7 000  |14 000   |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|15.|Պոմպ ջրի CMBE 5-62              |հատ    |2     |916 666|1575000  |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|16.|28 տարածք (շուկայական արժեքին   |հատ    |1     |620 732|620 732  |

|   |մոտարկված կադաստրային արժեք)    |       |      |       |         |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|   |Ընդամենը                        |       |      |       |2 312 092|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի մարտի 24-ի

N 367-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ, 14 ՇԵՆՔԻ 38 ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                       |Չափի   |Քանակը|Միավորի|Ընդամենը |

|ը/կ|                                |միավորը|      |գինը   |(դրամ)   |

|   |                                |       |      |(դրամ) |         |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|1. |Խողովակ պոլիէթիլենային d=63 մմ  |գծմ    |3     |4 840  |14 520   |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|2. |Անկյուն պոլիէթիլենային d=63 մմ  |հատ    |4     |960    |3 840    |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|3. |Եռաբաշխիչ d=63-32-63 մմ         |հատ    |2     |1 350  |2 700    |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|4. |Եռաբաշխիչ d=63-25-63 մմ         |հատ    |2     |1 250  |2 500    |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|5. |Խցան d=63 մմ                    |հատ    |2     |850    |1 700    |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|6. |Անցում d=32 d=25 մմ             |հատ    |2     |400    |800      |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|7. |Անցում d=40 d=32 մմ             |հատ    |2     |600    |1 200    |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|8. |Փական d=32 մմ jacomini          |հատ    |2     |13 450 |26 900   |

|   |ամերիկանկա                      |       |      |       |         |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|9. |Փական d=25 մմ jacomini          |հատ    |2     |9 900  |19 800   |

|   |ամերիկանկա                      |       |      |       |         |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|10.|Փական d=63 մմ                   |հատ    |1     |10 170 |10 170   |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|11.|Զտիչ d=50 մմ                    |հատ    |1     |12 100 |12 100   |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|12.|Ջրահեռացման հոսակ               |հատ    |1     |6 500  |6 500    |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|13.|Անցում d=63d=50 մմ              |հատ    |2     |7 000  |14 000   |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|14.|Պոմպ ջրի CMBE 5-62              |հատ    |2     |916 666|1 833 332|

|___|________________________________|_______|______|_______|_________|

|15.|38 ոչ բնակելի տարածք            |հատ    |1     |649 441|649 441  |

|   |(շուկայական արժեքին մոտարկված   |       |      |       |         |

|   |կադաստրային արժեք)              |       |      |       |         |

|___|________________________________|_______|______|_______|_________|

|   |Ընդամենը                        |       |      |       |2599503  |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2022 թվականի մարտի 24-ի

N 367-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՓՈՂՈՑ, 67/2 ՇԵՆՔԻ 219 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Նկարագրությունը              |Չափի    |Քանակը|Միավորի  |Գումարը  |

|ը/կ|                             |միավորը |      |արժեքը   |(դրամ,   |

|   |                             |        |      |(դրամ)   |ներառյալ`|

|   |                             |        |      |         |ԱԱՀ)     |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|1. |Կենտրոնական պոմպ Wilo (4 հատ |կոմպլեկտ|1     |5 000 000|5 000 000|

|   |պոմպ, կառավարման վահանակ)    |        |      |         |         |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|2. |Ջրի բաք 5000 լիտր            |հատ     |2     |250 000  |500 000  |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|3. |Ջրի բաք ճնշման 100 լիտր      |հատ     |1     |120 000  |120 000  |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|4. |Խորքային պոմպ                |հատ     |1     |35 000   |35 000   |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|5. |Խողովակ մետաղական Փ 50       |գծմ     |7     |1800     |12 600   |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|6. |Խողովակ մետաղական Փ 75       |գծմ     |10    |2000     |20 000   |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|7. |Խողովակ մետաղական Փ 120      |գծմ     |10    |2200     |22000    |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|8. |Խողովակ մետաղական Փ 160      |գծմ     |2     |2500     |5000     |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|9. |Փական մետաղական Փ 50         |հատ     |4     |15000    |60 000   |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|10.|Փական մետաղական Փ 75         |հատ     |2     |18000    |36000    |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|11.|Փական մետաղական Փ 120        |հատ     |1     |20000    |20000    |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|12.|Սողնակ                       |հատ     |2     |15000    |30000    |

|___|_____________________________|________|______|_________|_________|

|13.|Թիվ 219 տնտեսական տարածք     |քառ. մ  |18.7  |300 000  |5 610 000|

|___________________________________________________________|_________|

|Ընդամենը                                                   |11470600 |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2022
N 367-Ա
Որոշում