Սեղմել Esc փակելու համար:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԿԱՆ Գ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2022 թվականի N 383-Ն

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ, ԴԱՓՆԵԿՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՓՆԵԿՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՓՆԵԿՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, ԴԱՓՆԵԿՐԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ, ՀՈՒՇԱԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ԴԻՊԼՈՄԻ ՁԵՎԸ, ՊԱՏՎՈՆՇԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՊԱՏՎՈՆՇԱՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ, ՎԵՐԱՀՍԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող` Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևը, դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար դափնեկրի վկայագրի ձևը, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար դափնեկրի վկայագրի ձևը, դափնեկրի հուշամեդալի, հուշախորհրդանիշի նկարագրությունը և ձևը, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի ձևը, պատվո նշանի ձևը և նկարագիրը, պատվոնշանը հավաստող հավաստագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) դրամական պարգևների և դրամական միջոցների չափերը, մրցանակակրի կողմից ստացված դրամական միջոցների օգտագործման համար օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման պայմանները, միջոցառումների համակարգման, վերահսկման, ինչպես նաև դրամական միջոցները մրցանակակրին փոխանցելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանն ստեղծել հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը` N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումները համակարգելու, այդ թվում` միջոցառումների իրականացման պայմաններն ապահովելու, ինչպես նաև ծրագրերի իրականացումը վերահսկելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մարտի 24

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի մարտի 24-ի

N 383-Ն որոշման

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ, ԴԱՓՆԵԿՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՓՆԵԿՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՓՆԵԿՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, ԴԱՓՆԵԿՐԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ, ՀՈՒՇԱԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ԴԻՊԼՈՄԻ ՁԵՎԸ, ՊԱՏՎՈՆՇԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՊԱՏՎՈՆՇԱՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ

 

1. Սույնով սահմանվում են գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող` Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևը, դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար դափնեկրի վկայագրի ձևը, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար դափնեկրի վկայագրի ձևը, դափնեկրի հուշամեդալի, հուշախորհրդանիշի նկարագրությունը և ձևը, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի ձևը, պատվոնշանի ձևը և նկարագիրը, պատվոնշանը հավաստող հավաստագրի ձևը:

 

1. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանը 26 մմ տրամագծով սկավառակ է, որի կենտրոնում պատկերված են Արարատ լեռը, իսկ ներքևում` գիտությունը և արվեստը խորհրդանշող գիրք և փետուր:

2. Կրծքանշանի կենտրոնական պատկերները եզերված են դափնեպսակով, որի վերին մասի ներքևում կամարաձև գրված են «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ» բառերը:

3. Կրծքանշանը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց:

4. Կրծքանշանն օղակների միջոցով ամրանում է 25x15 մմ չափերով` ծայրերում անկյունակներով երիզված ուղղանկյունաձև կախիչին: Կախիչն արծնապատված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (կարմիր, կապույտ, նարնջագույն), պատրաստված է 925 հարգի արծաթից և ոսկեպատված 999 հարգի ոսկով, հակառակ կողմում ունի հարմարանք` հագուստին ամրացնելու համար:

5. Կրծքանշանի դարձերեսին փորագրված են կրծքանշանի հերթական համարը և ոսկու հարգը:

 

2. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. Բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի հուշամեդալը Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանի հեղինակած թևավոր առյուծն է, որը վերամշակված է Էրեբունու որմնանկարների պատկերներից և խորհրդանշում է հայ ժողովրդի ուժն ու իմաստությունը: Առյուծը տեղադրված է տեղեկատվական տեխնոլոգիաների սարդոստայնը բնորոշող գլոբուսի վրա:

2. Հուշամեդալի եզերքում շրջանաձև գրված են «ԲՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ» բառերը:

3. Հուշամեդալը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց:

4. Հուշամեդալի հակադարձ երեսին տեղադրված է հայկական զինանշանի վեհաշուք բարձրաքանդակը` շրջափակված միկրոսխեմաների ցանցով, իսկ եզերքում անգլերենով շրջանաձև գրված են` «STATE AWARD OF REPՍBLIC OF ARMENIA FOR GLOBAL CONTRIBUTION TO HUMANITY THROUGH HIGH TECH» բառերը:

5. Հուշամեդալի վերևի մասում տեղադրված է ժապավենի ճարմանդը` Հայաստանի հնամենի խոյակների զարդաքանդակով, որը կախված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով ժապավենից:

6. Հուշամեդալի դարձերեսին փորագրված են մեդալի հերթական համարը և ոսկու հարգը:

7. Հուշամեդալի տուփը պատրաստված է հայկական ընկուզենու արմատից:

 

3. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀՈՒՇԱԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. Պետական մրցանակի հուշախորհրդանիշն ամբողջությամբ պատրաստված է օպտիկական ապակուց:

2. Օպտիկական ապակու վրա տեղադրված են Հայաստանի ընդերքից հանված կիսաթանկարժեք քարերից (ագաթ, յաշմա, կանաչավուն օնիքս) պատրաստված զարդեր:

3. Բոլոր քարերը տեղադրված են ոսկեպատված 999 հարգի արծաթյա կաղապարների մեջ:

4. Վերևում տեղադրված է ագաթե գլոբուսը, որի վրա մայրցամաքները պատրաստված են 999 հարգի ոսկով ոսկեպատած արծաթից:

5. Տուփը պատրաստված է հայկական ընկուզենու արմատից:

 

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՊԱՏՎՈՆՇԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի կրծքանշանի (հուշամեդալի) նկարագրությունը`

1) նյութը` արույր-ոսկեզօծ.

2) ոսկու հարգը` 999,9.

3) ոսկու քաշը` 0,1 գրամ.

4) մեդալի քաշը` 215 գրամ.

5) որակը` պրուֆ.

6) տրամագիծը` 80 մմ:

 

2. Մեդալի երեսային կողմում պատկերված է ձախից` ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը (հայացքը` ձախից դեպի աջ) և աջ կողմում անգլերենով երեք տողով գրված են «VIKTOR AMBARTSUMIAN PRIZE» բառերը:

3. Մեդալի հակառակ կողմում պատկերված են վերևում` պարուրաձև գալակտիկա, ներքևում` ձախից ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակը, իսկ աջ կողմում հայերենով երեք տողով գրված են «ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» բառերը:

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՊԱՏՎՈՆՇԱՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ _________________

 

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ԴԻՊԼՈՄԻ ՁԵՎԸ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ . REPUBLIC OF ARMENIA _________________

 

ԴԻՊԼՈՄ . DIPLOMA _________________

 

Վիկտոր Համբարձումյանի անվան Միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ

Chairman, Steering Committee, Viktor Ambartsumian International

Prize

_____________________________________________________________________

                         (օրը, ամիսը, տարեթիվը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ . REPUBLIC OF ARMENIA

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ------------------------ -------------------

    ՎԱՐՉԱՊԵՏ                  (ստորագրությունը, կնիքը)  (անունը, ազգանունը)

 

7. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ, ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ _________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ------------------------ -------------------

    ՎԱՐՉԱՊԵՏ                 (ստորագրությունը, կնիքը)  (անունը, ազգանունը)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի մարտի 24-ի

N 383-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ, ՎԵՐԱՀՍԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

1. Սույնով կարգավորվում են դրամական պարգևների և դրամական միջոցների չափերը, միջոցառումների վերահսկման, համակարգման, այդ թվում` մրցանակակրի կողմից ստացված դրամական միջոցների օգտագործման համար օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման պայմանները (միջոցառումներն ըստ նպատակի, իրականացման ժամկետների, դրամական միջոցների չափերի) սահմանելու, ինչպես նաև դրամական միջոցները մրցանակակրին փոխանցելու վերաբերյալ հարաբերությունները:

2. Գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում որպես Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի կրծքանշան, վկայագիր և դրամական պարգև` 5 000 000 դրամի չափով:

3. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական` Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրին որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան, հավաստագիր և դրամական պարգև` 100 000 000 դրամի չափով և 50 000 000 դրամի չափով դրամական միջոցներ` «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով և սույն հավելվածի 4-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված կարգով` մրցանակ ստանալու հաջորդ երկու տարվա ընթացքում տնօրինելու իրավունքով:

4. Սույն հավելվածի 3-րդ կետում նշված դրամական միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար` ըստ «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նպատակների` հետևյալ չափերով`

1) 25 000 000 դրամի չափով միջոցներ` գիտական հետազոտություններին աջակցության մրցույթի կազմակերպում.

2) 12 500 000 դրամի չափով միջոցներ` գիտաշխատողների` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններ գործուղումների ֆինանսավորում.

3) 7 500 000 դրամի չափով միջոցներ` Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպում.

4) 3 600 000 դրամի չափով միջոցներ` պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակների տրամադրում.

5) 1 400 000 դրամի չափով միջոցներ` դափնեկրի և մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացում:

5. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ` ընթացիկ, իսկ սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

6. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիրը պարտավոր է սույն հավելվածի 3-րդ կետում նշված դրամական միջոցների օգտագործման մասին համապատասխան ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն ներկայացնել ընթացիկ (վեցամսյա), իսկ նույն կետով սահմանված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփիչ հաշվետվություն, որի հիմքերը պահպանվում են դափնեկրի մոտ: Դրամական միջոցների օգտագործման վերաբերյալ պայմանագիր է կնքվում դափնեկրի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջև:

7. Դափնեկրին դրամական պարգևը և դրամական միջոցները փոխանցվում են նրա կողմից ներկայացված բանկային հաշվեհամարին:

8. Սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումների համակարգումը, այդ թվում` միջոցառումների իրականացման պայմանների (միջոցառումներն ըստ նպատակի, իրականացման ժամկետների, դրամական միջոցների չափերի) ապահովման, ինչպես նաև ծրագրերի իրականացման վերահսկությունն իրականացնում է սույն որոշման 2-րդ կետի համաձայն այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը:

9. Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի` Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովների գործունեության, մրցանակաբաշխության կազմակերպման, մրցանակների մաս կազմող բաղադրիչների պատրաստման և դրամական պարգևների ու դրամական միջոցների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսում է համապատասխան միջոցներ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 մարտի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2022
N 383-Ն
Որոշում