040.0709.031100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2000 թվականի N 709
«ՊԱՀՈՒՍՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՀՈՒՍՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62 և 67 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Պահուստ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության «Պահուստ» պետական հիմնարկ:
3. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո 10-օրյա ժամկետում «Պահուստ» պետական փակ բաժնետիրական ընկերության մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Պահուստ» պետական հիմնարկի տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`
ա) ապահովել «Պահուստ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը.
բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Պահուստ» պետական հիմնարկի կանոնադրությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 3-ից: